00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Դավթյան
«Ես նույնպես պահանջում եմ վարչապետի հրաժարականը»․ Արթուր Դավթյան
19:27
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Սյունիքում կլինեն հյուպատոսության բացման համար

© Sputnik / Aram NersesyanԿապան
Կապան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Կապան
Բաժանորդագրվել
Առկա հարցերը ռուսական կողմը տրամադրված է լուծել դաշնակցային ճանապարհով` ուղիղ և անկեղծ երկխոսության միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերին ռուս դիվանագետներն արդեն Հայաստան կժամանեն Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման աշխատանքները տեղում կազմակերպելու համար։ ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների հարցերով զբաղվող չորրորդ դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը։
«Ակտիվորեն նախապատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության լիաֆորմատ բացմանը։ Այս նախաձեռնությունը մեր երկրների առաջնորդները հաստատել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն ռուս դիվանագետներ, որոնք կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ անմիջապես տեղում»,– նշել է ռուս դիվանագետը։
Նա նաև հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև արտաքին քաղաքական սերտ գործակցություն է հաստատված ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում։
«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցներ կիրառելու շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես հայկական ասացվածքն է ասում, «ավելի շատ ծուխ կա, քան խորոված»»,– ասել է Գոնչարը։
Թե ինչով է ավարտվում արևմտյան «բարեկամությունը», ըստ Գոնչարի` աշխարհի տարբեր մասերում, այդ թվում ՝ հետխորհրդային տարածքում, օրինակներով է հայտնի։ Նա շեշտել է, որ ռուսական կողմը հույսը դնում է հայ բարեկամների իմաստնության վրա։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ՌԴ–ն տրամադրված է, ինչպես և նախկինում, բոլոր խնդրահարույց հարցերը լուծել դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում։
Մայիսի 28–ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան - Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը։
Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Լրահոս
0