Այս տարի 7 ամսում 85–ով ավելի հրդեհ է գրանցվել նախորդ տարվա համեմատ

© Sputnik / Asatur YesayantsԱրսեն Մկրտչյան
Արսեն Մկրտչյան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Արսեն Մկրտչյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհների բռնկման աճի դեպքերն ավելի շատ գրանցվել են մեքենաներում, բուսածածկ տարածքներում և պահեստավորված անասնակերերի դեպքում, իսկ նվազում գրանցվել է բնակելի շենքերում, առանձնատներում և ավտոտնակներում։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ ողջ տարածքում հունվար–հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 85-ով ավելի հրդեհ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը։
«Այս տարի նախորդ տարվա համեմատ մի փոքր աճ է գրանցվել։ 2022 թվականին գրանցվել է 2879 հրդեհի դեպք, իսկ այս տարի` 2964 դեպք։ Զգալի աճը գրանցվել է հունվարին և մարտին, իսկ հունիս և ապրիլ ամիսներին զգալի նվազում է եղել` համապատասխանաբար 168-ով և 220-ով։ 2022 և 2023 թթ. հունվար–հուլիս ամիսներին հանրապետությունում բուսածածկ տարածքներում և պահեստավորված անասնակերերի դեպքում հրդեհների քանակի աճ է գրանցվել` 15-ական դեպքով։ Աղբի հրդեհվելու դեպքերը 61-ով են ավելացել, իսկ տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները` 31-ով»,– նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով` հակառակ վերոնշյալ տվյալների, 51-ով նվազել են բնակելի շենք–շինություններում, առանձնատներում, իսկ 11-ով` ավտոտնակներում բռնկված հրդեհները։
Նա ընդգծեց, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, ՀՀ անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները հերթապահություն են իրականացնում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն էլ հրդեհավտանգության աստիճանի կանխատեսմանն անդրադարձավ։ Նա նշեց, որ 5-րդ աստիճանիч ամենաբարձր հրդեհավտանգության աստիճան առկա է Արարատում, Արմավիրում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի նախալեռնային հատվածներում։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում 1-ին աստիճանն է, այսինքն` հրդեհի վտանգ չկա։
Լրահոս
0