Հայկյանն ու Գևորգյանը Ստամբուլում կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

© Sputnik / Asatur YesayantsԸմբշամարտ. արխիվային լուսանկար
Ըմբշամարտ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Ըմբշամարտ. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գևորգյանն ու Հայկյանը կիսաեզրափակիչում զիջեցին իրենց մրցակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշներ Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ) Ստամբուլում կպայքարեն Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալների համար: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Գևորգյանն ու Հայկյանը զիջեցին իրենց մրցակիցներին։
55 կգ քաշային Սամվել Գևորգյանը կիսաեզրափակիչի ճանապարհին հաղթել էր Ռուսաստանի, Ղրղզստանի և Ադրբեջանի մրցակիցներին: Հենրիկ Հայկյանը (110 կգ) գերազանցել էր ամերիկացի Սիմփսոն Սթինուելին (13:3) և ճապոնացի Հոսեի Ֆուջիտային (5:0):
Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում
Ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում է Ստամբուլում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներն ավարտվեցին օգոստոսի 2-ին: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը: Օգոստոսի 4-ին պայքարի մտան ազատոճայինները։
Հաշվի առնելով քամու ուղղությունը` հեռու եմ ցատկել. հայ եռացատկորդը բրոնզե մեդալ է նվաճել
Լրահոս
0