Կանադայի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել Լաչինի միջանցքի մասին որոշումը

CC BY 2.0 / sookie / Canadian senate gen gov vhairԿանադայի դրոշներ
Կանադայի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Կանադայի դրոշներ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտաքին գերատեսչությունը Ադրբեջանին հորդորել է թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վատթարացմամբ: Այս հայտարարությունը հրապարակվել է Կանագայի արտաքին գործերի նախարարության Twitter–յան էջում։
«Ադրբեջանին կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, թույլ տալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,– նշված է գրառման մեջ։
Կանադայի արտաքին գերատեսչությունը կողմերին հորդորել է շարունակել խաղաղ երկխոսությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0