https://armeniasputnik.am/20230804/mvoskvan-gvoh-e-hh-despani-het-shpumneric-rd-agn-n-khajts-e-anvanel-zlm-hraparakumy-63905428.html
Մոսկվան գոհ է ՀՀ դեսպանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ-ն խայծ է անվանել ԶԼՄ հրապարակումը
Մոսկվան գոհ է ՀՀ դեսպանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ-ն խայծ է անվանել ԶԼՄ հրապարակումը
ՌԴ ԱԳՆ–ից նշել են նաև, որ ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ Մոսկվան չունի։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T13:30+0400
2023-08-04T13:30+0400
2023-08-04T13:31+0400
ռուսաստան
դեսպան
հայաստան
վաղարշակ հարությունյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55381876_0:54:1024:630_1920x0_80_0_0_979090e8561769f2ba5cef2c937053be.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոս -Sputnik. ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում Sputnik Արմենիայի աղբյուրը՝ մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի օգոստոսի 3-ի հրապարակումը, թե իբր ռուսական կողմը դժգոհ է ՌԴ–ում Հայաստանի դեսպանի աշխատանքից, իսկ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը շուտով փոխարինվելու է։Բացի այդ, ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ չունի։Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխարինելու հարցը, քանի որ Մոսկվայում նրանից դժգոհ են։ Նշվել է նաև, որ Վաղարշակ Հարությունյանին փոխարինելու հարցը վաղուց է քննարկվում։ ՀՀ–ն ուզում է նրան փոխարեն Մոսկվա ուղարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 5-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/0f/55381876_57:0:968:683_1920x0_80_0_0_726ec6bf5bf7ecb67e4ed166f9b69ab7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, դեսպան, հայաստան, վաղարշակ հարությունյան
ռուսաստան, դեսպան, հայաստան, վաղարշակ հարությունյան
Մոսկվան գոհ է ՀՀ դեսպանի հետ շփումներից. ՌԴ ԱԳՆ-ն խայծ է անվանել ԶԼՄ հրապարակումը
13:30 04.08.2023 (Թարմացված է: 13:31 04.08.2023) ՌԴ ԱԳՆ–ից նշել են նաև, որ ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ Մոսկվան չունի։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոս -Sputnik. ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում
Sputnik Արմենիայի աղբյուրը՝ մեկնաբանելով «Հրապարակ» օրաթերթի օգոստոսի 3-ի հրապարակումը, թե իբր ռուսական կողմը դժգոհ է ՌԴ–ում Հայաստանի դեսպանի աշխատանքից, իսկ ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը շուտով փոխարինվելու է։
«Դա ոչ այլ ինչ է, քան էժան խայծ: Հավանաբար, ինչ-որ մեկն ուզում է ռուս-հայկական հարաբերություններին վնաս հասցնելու հաշվին իր շահերն առաջ տանել։ Իհարկե, Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունը Երևանի բացառիկ իրավասությունն է, սակայն ռուսական կողմը լիովին բավարարված է Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից»,-ասել է աղբյուրը:
Բացի այդ, ՌԴ–ն ներկայումս Հայաստանում դիվանագիտական առաքելության նոր ղեկավար նշանակելու պլաններ չունի։
Նախօրեին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին փոխարինելու հարցը, քանի որ Մոսկվայում նրանից դժգոհ են։ Նշվել է նաև, որ Վաղարշակ Հարությունյանին փոխարինելու հարցը վաղուց է քննարկվում։ ՀՀ–ն ուզում է նրան փոխարեն Մոսկվա ուղարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր պաշտոնում նշանակվել է 2022 թվականի հունվարի 5-ին։