https://armeniasputnik.am/20230804/pashinjany-cavakcakan-heragir-e-hghel-vrastani-ishkhanutjann-u-zhvoghvovrdin-63925921.html
Խաչատուրյանն ու Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
Խաչատուրյանն ու Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
ՀՀ վարչապետը զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T18:14+0400
2023-08-04T18:14+0400
2023-08-04T19:42+0400
նիկոլ փաշինյան
վրաստանի հանրապետություն
սողանք
ցավակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53749349_0:87:1670:1026_1920x0_80_0_0_a68177a41d544b9ea0c78fcf6940aecd.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նա զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53749349_93:0:1577:1113_1920x0_80_0_0_8f1342b2538d1eb2f685636a097fad5d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, սողանք, ցավակցություն
նիկոլ փաշինյան, վրաստանի հանրապետություն, սողանք, ցավակցություն
Խաչատուրյանն ու Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել Վրաստանի իշխանությանն ու ժողովրդին
18:14 04.08.2023 (Թարմացված է: 19:42 04.08.2023) ՀՀ վարչապետը զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Վրաստանի Ռաճա տարածաշրջանում տեղի ունեցած աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խորապես ցնցված եմ Վրաստանի Ռաճայի շրջանում մարդկային կյանքեր խլած և ավերածություններ պատճառած աղետից: Հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ձեզ և եղբայրական վրաց ժողովրդին: Այս ծանր պահին կիսում ենք եղբայրական վրաց ժողովրդի խորը վիշտը»,–նշել է Փաշինյանը:
Նա զոհվածների հարազատներին ու մերձավորներին տոկունություն է մաղթել, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ
ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
«Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Վրաստանի եղբայրական ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի հեռագրում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին Վրաստանի Շովի հանգստավայրում (Ռաճա շրջան) տեղի են ունեցել սողանքներ, որոնց հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցում 16 մարդ է արգելափակվել։ Հյուրանոցի հյուրերի թվում 6 երեխա է եղել։ Փրկարարներն աղետի գոտուց 70 մարդու են տարհանել։ Այս պահին հաստատված է, որ սողանքների հետևանքով 11 մարդ է մահացել, 25 անհետ կորած կա։
Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: