Ուկրաինայում մտադիր են ավելացնել տուգանքը հանրային վայրերում ռուսական երաժշտության համար

© Pixabay / Pexels / Микрофон на сценеМикрофон на сцене
Микрофон на сцене - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2022 թվականի փետրվարից ուկրաինական ռադիոկայանների եթերներից անհետացան ռուսական երգերը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներն առաջարկում են ավելացնել տուգանքները հանրային վայրերում ռուսական երաժշտության կատարման և հեռարձակման համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` համապատասխան օրինագիծ է գրանցվել ուկրաինական խորհրդարանի կայքում։
«Առևտրի, հանրային սննդի կետերում հանրային կատարումները, հանրային ցուցադրումները, հանրային ծանուցումները, երաժշտական ձայնագրությունների ծառայությունները, տեսաձայնագրությունները, երաժշտական հոլովակներ տարածելն առաջացնում է տուգանք քաղաքացիների չհարկվող նվազագույն եկամուտների երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով», – ասվում է օրինագծի տեքստում։
Ինչպես հայտնել է ուկրաիներենի պաշտպանության գծով լիազոր Տարաս Կրեմինը, 2022 թվականի փետրվարից ուկրաինական ռադիոկայանների եթերներից ռուսալեզու երգերն անհետացել են։
ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
Նախորդ տարվա հոկտեմբերին Ուկրաինայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է ազգային երաժշտական արտադրանքի աջակցություն և ռուսական երաժշտական արտադրանքի հանրային կիրառման սահմանափակում։ Ուժի մեջ է մտել նաև հանրային տրանսպորտում երաժշտության հեռարձակման արգելքը։
Լրահոս
0