https://armeniasputnik.am/20230805/hunastanum-hulisjan-hrdehnern-amenauzheghn-en-eghel-verjin-13-tarva-yntacqum-63965619.html
Հունաստանում հուլիսյան հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում
Հունաստանում հուլիսյան հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում
Հունաստանում հուլիսին հրդեհներն ընդգրկել են ավելի քան 50 հազար հեկտար տարածք։ 05.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-05T10:36+0400
2023-08-05T10:36+0400
2023-08-05T10:37+0400
հունաստան
հրդեհ
անտառ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/04/42868067_0:92:1600:992_1920x0_80_0_0_f470469db7c300f2ce111e3b4105e31a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 2023 թվականի հուլիսյան հրդեհներից այրվել է ընդհանուր 50 791 հեկտար բուսականություն։ Այս մասին ասվում է Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների և հեռահար զոնդավորման ինստիտուտի Beyond օպերատիվ ստորաբաժանման զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Պարզվել է նաև, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է այն շրջաններում, որոնք նախկինում արդեն տուժել են նման աղետներից։ Մասնավորապես, Կարֆուում այրված մակերեսի 50%–ն արդեն հրդեհի ճիրաններում էր հայտնվել 2000, 2005, 2007, 2011 և 2017 թվականներին։ Կուվարայում (Ատտիկա) հրդեհներ են տեղի ունենում գրեթե ամեն տարի, ամենախոշոր հրդեհները եղել են 2007, 2009, 2016, 2017, 2020 և 2022 թվականներին։ Դա զգալիորեն դժվարացնում է բնական լանդշաֆտի վերականգնումը։Հունաստանում սաստիկ հրդեհներ են. տեսանյութԶեկույցում ասվում է, որ այրված տարածքների 32%–ը բաժին է ընկել կոշտատերև բուսականությանը, 28%–ը` բնական անտառներին և թփուտներին, 9%–ը` ձիթապտղի այգիներին, 9%–ը` փշատերև անտառներին, 7,5%–ը` բնական արոտավայրերին և 6%–ը` նոսր բուսականությանը։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/04/42868067_177:0:1600:1067_1920x0_80_0_0_ca27226ed067506b5ac91d25840e2cca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հունաստան, հրդեհ, անտառ
Հունաստանում հուլիսյան հրդեհներն ամենաուժեղն են եղել վերջին 13 տարվա ընթացքում
10:36 05.08.2023 (Թարմացված է: 10:37 05.08.2023) Հունաստանում հուլիսին հրդեհներն ընդգրկել են ավելի քան 50 հազար հեկտար տարածք։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 2023 թվականի հուլիսյան հրդեհներից այրվել է ընդհանուր 50 791 հեկտար բուսականություն։ Այս մասին ասվում է Աթենքի ազգային աստղադիտարանի աստղագիտության, աստղաֆիզիկայի, տիեզերական հավելվածների և հեռահար զոնդավորման ինստիտուտի Beyond օպերատիվ ստորաբաժանման զեկույցում, հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Ինչպես պարզվեց, հրդեհները շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան ցանկացած այլ հրդեհ վերջին 13 տարվա ընթացքում։ 2023 թվականի հուլիսին հրդեհի տարածման մակերեսը եռակի ավելի է, քան 2022 թվականի նույն ամսում, և քառակի ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ հրդեհների մեծ մասը բռնկվել է այն շրջաններում, որոնք նախկինում արդեն տուժել են նման աղետներից։ Մասնավորապես, Կարֆուում այրված մակերեսի 50%–ն արդեն հրդեհի ճիրաններում էր հայտնվել 2000, 2005, 2007, 2011 և 2017 թվականներին։ Կուվարայում (Ատտիկա) հրդեհներ են տեղի ունենում գրեթե ամեն տարի, ամենախոշոր հրդեհները եղել են 2007, 2009, 2016, 2017, 2020 և 2022 թվականներին։ Դա զգալիորեն դժվարացնում է բնական լանդշաֆտի վերականգնումը։
Զեկույցում ասվում է, որ այրված տարածքների 32%–ը բաժին է ընկել կոշտատերև բուսականությանը, 28%–ը` բնական անտառներին և թփուտներին, 9%–ը` ձիթապտղի այգիներին, 9%–ը` փշատերև անտառներին, 7,5%–ը` բնական արոտավայրերին և 6%–ը` նոսր բուսականությանը։