00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք գիտենք` ինչպես ենք Արցախը պահելու. «ՀայաՔվեի» համակարգողը նշեց հաջորդ քայլերը

Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2023
Բաժանորդագրվել
Չալաբյանի խոսքով` «ՀայաՔվե» նախաձեռնության հաջորդ փուլում իրենք պետք է մի շարք հարցերի պատասխան տան, մասնավորապես` թե ինչ Հայաստան են պատկերացնում, ինչպես են իրացնելու իրենց մանդատը, ինչպես են դիմագրավելու թշնամու ճնշմանը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնությանը միացել է ավելի քան 58 հազար քաղաքացի։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը և ներկայացրեց իրենց հետագա անելիքները։
«Սա կարևորագույն վստահության մանդատ է` հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին Ազգային ժողովում։ «ՀայաՔվեն» ստորագրահավաքով չի ավարտվելու, այն թևակոխում է շատ ավելի վճռական, ինչ–որ իմաստով նաև ավելի լարված փուլ »,–ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ այժմ երկու շաբաթ դադար են վերցնելու ստացված արդյունքներն ամփոփելու, թվայնացնելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար։
«2 շաբաթ անց մենք կվերսկսենք քարոզարշավը և շատ կարևոր է, որ հաջորդ փուլում մենք կարողանանք այն հարցերի պատասխանը տալ, թե ինչ Հայաստան ենք մենք պատկերացնում, ինչպես ենք իրացնելու մեր մանդատը, ինչպես ենք դիմագրավելու թշնամու ճնշմանը»,–ասաց նա։
Արցախի ճգնաժամի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը «ՀայաՔվեի» դեմ է պայքարում. Չալաբյան
Չալաբյանի խոսքով` այդ հարցերի պատասխանը տալը լրացուցիչ վստահություն կհաղորդի իրենց աջակիցներին, որ դա պարզապես ստորագրություն չէ։
«Մենք գիտենք` ինչպես ենք Արցախը պահելու, ինչպես ենք թշնամուն դիմակայելու, և դա մեր հաջորդ փուլի խնդիրն է»,–ասաց նա։
Չալաբյանի խոսքով` շատ կարևոր փուլ է նաև ԱԺ–ում օրենքի նախագծի ընդունումը։ Այդ ուղղոևթյամբ պետք է աշխատեն ԱԺ երեք խմբակցությունների հետ։
«Ընդդիմադիրների հետ այդ աշխատանքն արդեն սկսված է։ Կարևորագույն խնդիր է լինելու նաև իշխող խմբակցության հետ աշխատանքը»,–ասաց նա` ընդգծելով, որ իշխող ուժն էլ հասկանում է , որ հայտնվել է իր իսկ վարած քաղաքականության ծուղակում և միգուցե իրենք կարողանան նրանց օգնել դուրս գալ այդ ծուղակից։
Չալաբյանի խոսքով` իրենք մոբիլիզացնելու են լավագույն դիվանագետների, քաղաքագետների, իրավաբանների ուժերը։
Չալաբյանը կոչ արեց նախկին դիվանագետներին, սահմանադրագետներին միանալ իրենց։
Հիշեցնենք` հունիսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «ՀայաՔվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։
Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել էր 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։ Հուլիսի 29–ին նախաձեռնության հեղինակները հայտնեցին, որ «ՀայաՔվե» նախաձեռնությանն արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի, սակայն ստորագրահավաքը կշարունակվի ևս մեկ շաբաթ, որպեսզի դրան մասնակցել կարողանանան բոլոր ցանկացողները։
Լրահոս
0