40 գինեգործներ, գինետներ և հազարավոր հյուրեր. «Dilijan Wine Fest»–ը` լուսանկարներով
40 գինեգործներ, գինետներ և հազարավոր հյուրեր. «Dilijan Wine Fest»–ը` լուսանկարներով
Հանգստյան օրերին Դիլիջանում անսովոր իրարանցում էր։ Այստեղ էին հավաքվել գինեսերներ Հայաստանի տարբեր անկյուններից ու անգամ արտասահմանից, նրանց միավորել էր... 06.08.2023, Sputnik Արմենիա
Երկու օր Դիլիջանի գողտրիկ մի անկյունում` Աղասի Խանջյանի առանձնատանը, հյուրեր կարող էին համտեսել հայկական գինիներ, վայելել հայտնի երաժիշտների կատարումներ և պարզապես լավ ժամանակ անցկացնել բնության գրկում։Նշենք, որ փառատոնին մասնակցում էին շուրջ 40 գինեգործներ և ռեստորաններ ու ավելի քան չորս հազար հյուրեր։Նրանց համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ ու վարպետաց դասեր, ցուցադրել ֆիլմեր։«Dilijan Wine Fest»–ի տոնական մթնոլորտն ապահովում էին հայտնի և սիրված արտիստներ` Garik & Sona դուետը, «Lav Eli» ռոք խումբը և «Yellowheart» նախագիծը։ Կային նաև առանձին թեմատիկ բեմեր ջազի և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար։«Dilijan Wine Fest»–ը անցկացվում է երկրորդ անգամ։
Հանգստյան օրերին Դիլիջանում անսովոր իրարանցում էր։ Այստեղ էին հավաքվել գինեսերներ Հայաստանի տարբեր անկյուններից ու անգամ արտասահմանից, նրանց միավորել էր «Dilijan Wine Fest»–ը։
Երկու օր Դիլիջանի գողտրիկ մի անկյունում` Աղասի Խանջյանի առանձնատանը, հյուրեր կարող էին համտեսել հայկական գինիներ, վայելել հայտնի երաժիշտների կատարումներ և պարզապես լավ ժամանակ անցկացնել բնության գրկում։
Նշենք, որ փառատոնին մասնակցում էին շուրջ 40 գինեգործներ և ռեստորաններ ու ավելի քան չորս հազար հյուրեր։
Նրանց համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ ու վարպետաց դասեր, ցուցադրել ֆիլմեր։
«Dilijan Wine Fest»–ի տոնական մթնոլորտն ապահովում էին հայտնի և սիրված արտիստներ` Garik & Sona դուետը, «Lav Eli» ռոք խումբը և «Yellowheart» նախագիծը։ Կային նաև առանձին թեմատիկ բեմեր ջազի և էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար։
Արցախում տիրող ծանր իրավիճակից ելնելով` փառատոնի կազմակերպիչները որոշել են ողջ հասույթը ուղղել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հասարակական շարժման մի քանի նախագծերի: