00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2023
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատարանը եզրահանգել է, որ գործը դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Վարչական դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը, որով նա պահանջում էր վերականգնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները։ Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերականգնել իր լիազորությունները ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, այն ընտրովի պաշտոն է, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից։
«Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում»,– գրված է որոշման պարզաբանման մեջ։
Նշվում է նաև, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Հիշեցնենք` հուլիսի 11–ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին հայտարարել էր ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հիմքն այն է, որ հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի քննարկման ժամանակ, երբ իշխանական պատգամավորների և Էդգար Ղազարյանի միջև լեզվակռիվ է առաջացել, Թովմասյանն ընդմիջում չի հայտարարել և չի հորդորել Էդգար Ղազարյանին ներողություն խնդրել 2018 թվականի իշխանափոխությունը ադրբեջանա-թուրքական անվանելու համար։
Լրահոս
0