00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ կարգավորումներ. ի՞նչ է արվում, որ Հայաստանը չդառնա ավտոմեքենաների աղբավայր

© Sputnik / Aram NersesyanԱվտոմեքենաներ Արարատի մաքսատանը
Ավտոմեքենաներ Արարատի մաքսատանը - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Ավտոմեքենաներ Արարատի մաքսատանը
Բաժանորդագրվել
Անգամ ավտոմեքենաների մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ նոր կարգավորումները չեն խանգարում հայ ներկրողներին նոր գնումներ իրականացնել վրացական ու արևմտյան շուկաներից և դրանք արտահանել անգամ ԵԱՏՄ երկրներ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Եթե մինչև 2020 թ․ Հայաստան ավտոմեքենաներ ներկվում էին հիմնականում վրացական շուկայից, ապա հիմա պատկերը փոխվել է՝ ներկրվում են հիմնականում վնասված մեքենաներ ԱՄՆ-ից, նաև՝ եվրոպական երկրներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը։
2020 թ․ հունվարի 1-ից երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելիս մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվում են միասնական դրույքաչափով: Հաշվարկը կախված է ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից:
Եգանյանի ներկայացրած տվյալներով՝ մինչև 2019 թ. վրացական շուկայից մեր երկիր ներմուծումը տարեկան կազմում էր շուրջ 60 հազար մեքենա։ 2019 թ. ընդհանուր առմամբ ներմուծվել է շուրջ 180 հազար մեքենա։
«Դա պայմանավորված էր նրանով, որ մեր երկիրն ուներ բացառություն ԵԱՏՄ մաքսատուրքերի պահով` ավելի մատչելի էին դրանք, իսկ այժմ ԵԱՏՄ կանոնակարգերն ամբողջ ծավալով ուժի մեջ են մտել։ Մեծ քանակի մեքենա ներկրվեց ՀՀ, ու դրանց մի զգալի մասը վաճառվեց ղազախական շուկայում»,– նշեց պաշտոնյան։
Ըստ նրա՝ հայ-վրացական սահմանին այժմ ոչ թե բարդացվել են ընթացակարգերը, այլ կան նախատեսված պահանջներ։ Արմեն Եգանյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի որոշակի բարդացումն այսօր վերաբերում է վրացական շուկայից ներկրվող միայն հին մեքենաներին։
Ավտոմեքենաների վերարտահանում ՀՀ-ից ՌԴ. կա՞ երկրորդային պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգ
«Եթե ուտիլիզացման քաղաքականություն չվարենք, ապա ՀՀ–ն կդառնա մի երկիր, որտեղ կբերեն թափելու ապրանք՝ աղբ։ Ճիշտ է՝ նոր մեքենաները ևս հիմա թանկ են, սակայն դրանց ներկրման դեպքում մաքսատուրքերը բավականին մեղմ են։ Ստացվում է` նոր մեքենան նույն գինն է ունենում, ինչ հին մեքենան և, բնականաբար, ձեռնտու է դառնում նոր մեքենա գնելը»,– վստահեցնում է նա։
Այն, որ այսօր Երևանի փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել վրացական պետհամարանիշներով մեքենաների, ապա Եգանյանի խոսքով, դրանք ժամանակավոր ներմուծման ռեժիմով են ներկրվում, ու ՀՀ տարածքում պետհամարանիշները չեն փոխում։
«Գիտեք, որ վրացական պետհամարանիշներով այդ մեքենաները, ճիշտ է, չեն մաքսազերծվում ՀՀ օրենսդրությամբ, սակայն որոշակի պարբերականությամբ պարտադիր պետք է հատեն հայ-վրացական պետական սահմանը՝ մաքսային գրանցման համար։ Այստեղ կարևորն այն է, որ մեր երկրում այս մեքենաները հետագայում չեն կարող մնալ՝ որպես մետաղի ջարդոն ու դառնալ բնապահպանական աղբ»,– նկատեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետը։
Նույնիսկ այս սահմանափակումները չեն խանգարում հայ ներկրողներին՝ շարունակելու ավտոմեքենաներ ձեռք բերել կրկին վրացական շուկայից։ Այսպիսով, 2023 թ․ առաջին կիսամյակում Հայաստանը Վրաստանից ավտոմեքենաներ գնած երկրների հնգյակում է։ 2023 թ․ առաջին կիսամյակում Հայաստանը հարևան երկրից 185 մլն դոլարով գնել է 10235 ավտոմեքենա։
2022 թ․ սկսած ավտոմեքնենաների ներմուծումը կտրուկ աճել է ԱՄՆ–ից, ԵՄ–ից, Ճապոնիայից, Չինաստանից, Կանադայից, Կորեայից. դրանք, սակայն, հիմնականում վնասված մեքենաներ են, որոնք վերանորոգվում են ՀՀ-ում։
Ներմուծված մեքենաների 43%-ից ավելին ԱՄՆ-ից է։ Ըստ տարբեր տվյալների՝ միայն 2022 թ․ ԱՄՆ-ից ներմուծվել է ավելի, քան 6000 ավտոմեքնենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 55 մլն դոլար։
Ճապոնիայից ևս զգալի քանակի ներմուծում է իրականացվել՝ ավելի քան 2000 ավտոմեքենա, որոնց արժեքը կազմել է ավելի քան 20 մլն դոլար։
Լրահոս
0