Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն Գարդեն» հյուրանոցային համալիրում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 6-ին։
Ոստիկաններն ու քննիչները հյուրանոցային համալիրում հայտնաբերել են Երևանի բնակիչ 61-ամյա Գևորգ Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սևանա լճում հայտնաբերվել է 35-ամյա քաղաքացու դի
Լրահոս
0