00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ԼՂ–ում երեխաների անվտանգությունը վեր դասել բոլոր նկատառումներից

© Photo : David Ghahramanyan4-ամյա Էդվինը Արցախից
4-ամյա Էդվինը Արցախից - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
4-ամյա Էդվինը Արցախից
Բաժանորդագրվել
ՅՈւՆԻՍԵՖԸ միացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին, որում ասել էր, որ կողմերը պետք է ակտիվացնեն ջանքերը հաջողությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն Լեռնային Ղարաբաղի երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար: Այս մասին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային մասնաճյուղից հայտնել են «Լուրերի» հարցմանն ի պատասխան։
Նշել են, որ ՅՈւՆԻՍԵՖ-ը միանում է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ միջազգային մարդասիրական իրավունքում և երեխայի իրավունքներում ամրագրված սկզբունքներին համապատասխան։
«Մենք վճռականորեն կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին և նրանց վրա ազդեցություն ունեցողներին՝ երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր մյուս նկատառումներից»,- նշել են ՅՈւՆԻՍԵՖ-ից:
Գուտերեշը օրեր առաջ իր մտահոգությունն էր հայտնել Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունների առնչությամբ։ Նա նաև ասել էր, որ կողմերը պետք է ակտիվացնեն ջանքերը հաջողությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0