00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռությունը ոսկի է․ ինչպես Հրաչյա Սարգսյանը դարձավ պաշտպանության փոխնախարար

© Sputnik / Aram NersesyanՀրաչյա Սարգսյան
Հրաչյա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ ԶՈւ-ում հավատարմության վրա հիմնված կադրային քաղաքականությունը կհանգեցնի բանակից որակյալ, պատրաստված կադրերի արտահոսքին։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելը Հայաստանի իշխանությունների հերթական, մեղմ ասած, արտառոց որոշումն էր: Բանակային ոլորտից հեռու մարդը նշանակված է խիստ պատասխանատու ռազմաքաղաքական պաշտոնի։
Այն պայմաններում, երբ երկրի զինված ուժերի առջև կանգնած են 44-օրյա պատերազմում կրած պարտությունից «ուշքի գալու» խիստ ոչ տրիվիալ խնդիրներ, պաշտպանական գերատեսչությանը թվում էր, թե անհրաժեշտ էին ռազմակառավարչական փորձ ունեցող, բարդ ռազմաքաղաքական միջավայրում ծանր ու քրտնաջան աշխատանք կատարելու ունակություն ունեցող մարդիկ: Բայց Նիկոլ Փաշինյանի իշխող թիմը, որի որոշմամբ էլ նշանակվել է Սարգսյանը, դատելով ամեն ինչից` այլ տրամաբանությամբ է ղեկավարում։
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանի կարծիքով՝ նախկին քաղաքապետի`պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվելը կարելի է բացատրել միաժամանակ հավատարմության սկզբունքով և ընդհանրապես կադրերի սղությամբ։ Տեսականորեն կարելի էր ենթադրել, որ Փաշինյանի քաղաքական թիմում կադրային դեֆիցիտի պայմաններում նա կարող էր գնալ «աութսորսինգի», այսինքն՝ ներգրավել համապատասխան որակավորում ունեցող, բայց թիմում չընդգրկված մարդկանց։ Սակայն, ինչպես պարզաբանում է փորձագետը, իշխանություններն այդ «աութսորսինգի» կարիքը չունեն։
Ոչ թե պետական, այլ նեղ խմբակային շահերով առաջնորդվելու մեջ է ամբողջ խնդիրը։ Եվ զինված ուժերը, տվյալ դեպքում, կոնֆորմիզմի ու անհեռատեսության զոհ են դառնում։

«Գործող ղեկավարության ամենամեծ խնդիրը կառավարումն է։ Մի կողմից գործ ունենք իշխանությունում պրոֆեսիոնալ կադրերի պակասի հետ, մյուս կողմից՝ ակնհայտ է ամեն գնով, ցանկացած պարագայում յուրային մարդ նշանակելու ձգտումը՝ անկախ նրա մասնագիտական և անձնական որակներից։ Իշխանության ղեկին գտնվող մարդկանց համար, նշանակումներ կատարելիս, գլխավոր չափանիշը հավատարմությունն է»,- Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ստորադաս պաշտոնյաներից որևէ մեկը հակասում է պաշտպանության նախարարին, վիճարկում նրա գործողություններն ու որոշումները, ունի իր հաստատուն տեսակետը: Հետևաբար` նման մարդկանց փոխարեն իշխանությունը նախընտրում է իրենց հավատարիմ մարդկանց։ Որքան հավատարիմ, կոնֆորմիստ, այնքան ավելի նպատակահարմար է այդ անձին որևէ պաշտոնի նշանակելը։ Արդյունքում ստացվում է, որ իշխող ուժը, քննադատելով իր նախորդներին և մեղադրելով նրանց երկրի բոլոր դժբախտությունների համար, գնում է իրենց իսկ ճանապարհով։
Քաղաքապետի ընտրություններով դրված է ՀՀ իշխանության հարցը. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը
Մեր զրուցակիցը վստահ է, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԶՈւ-ում հավատարմության վրա հիմնված կադրային քաղաքականությունը կհանգեցնի բանակից որակյալ, պատրաստված կադրերի արտահոսքին։
«Ու վտանգավորն այն է, որ այդ արտահոսքի մեջ լինելու են միջին ու միջինից ցածր կադրերը, որոնց վրա է հիմնական աշխատանքը։ Էլ չեմ խոսում գործող զորքերի, հրամանատարների, սպաների ու գեներալների մասին, որոնք տևական ժամանակ գտնվում են բավական ծանր հոգեբանական վիճակում»,–ասաց նա։
Այստեղ նա անհիմն է համարում այն պնդումները, թե նախկին քաղաքապետը նշանակվել է որպես փորձառու տնտեսվարող: Պաշտպանության նախարարության ֆինանսատնտեսական բլոկն արդեն ղեկավարում է փոխնախարար Կարեն Բրուտյանը, նրան ոչ ոք պաշտոնից չի հանել, համապատասխանաբար` ՊՆ-ում նախկին քաղաքապետի հրատապ միջամտություն պահանջող հատուկ գործառույթներ չեն մնացել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը վարչապետի խորհրդական նշանակվեց այս տարվա ապրիլին։ Մինչ այդ նա շուրջ 1 տարի 3 ամիս զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մինչ այդ աշխատել է բանկային ոլորտում։
Լրահոս
0