00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր երթուղին համաձայնեցված էր. Արայիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանի մեղադրանքներին

Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Արայիկ Հարությունյան
Բաժանորդագրվել
Արցախի նախագահը պատասխանել է մասնավորապես Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լաչինին միջանցքի երթուղու փոփոխությունը անակնկալ է եղել, ու կասկածներին՝ արդյոք ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրված ֆինանսական օգնությունը նպատակային է ծախսվում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Լաչինի միջանցքին փոխարինող երթուղու առումով ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի կողմից կար ընդհանուր հասկացողություն, և բոլորն ընդունել են այն: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 6-ին Հանրային ՀԸ-ին տված բացառիկ հարցազրույցում։ Այսպիսով նա արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքին, թե Լաչինի միջացքով երթուղու փոփոխությունը Ստեփանակերտը կատարել է ինքնուրույն՝ փաստի առաջ դնելով ՀՀ իշխանություններին.
«Առաջին փուլում քննարկվում էր՝ երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը, հենց այս երթուղու ընտրությունը եղել է պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, եթե ընդունեինք այլ ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը և բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր հենց այս երթուղին, այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը և դա վերջում ընդունեցին և ՀՀ-ն, և ՌԴ-ն, և Ադրբեջանը»:
Արցախի նախագահը շեշտել է, որ նոր երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից. «Մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը և շրջափակումը կապված չէ երթուղու փոփոխությամբ»:
Նրա խոսքով՝ ժամկետի առումով գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, բայց չստորագրվեց։ «Նոր երթուղին ԼՂԻՄ-ի տարածքում էր, ինչու եմ ԼՂԻՄ ձևակերպում, որովհետև ԼՂԻՄ-ի տարածքում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակով էին, իսկ միջանցքի տարածում այլ կարգավիճակում էին: Ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել մեր հայրենակիցների կյանքը, խնդրել ենք 20 օր հետաձգել և այդ 20 օրվա ընթացքում մեր հայրենակիցների տեղահանումն ենք կազմակերպել: Պատկերացնում էիք՝ ինչ վիճակ կլիներ, եթե ադրբեջանական զորքը մտներ Բերձոր, Աղավնո և մեր մի քանի հարյուր հայրենակիցներ մնային այնտեղ։ Մնացած այլ առումով մենք որևէ այլ որոշում չենք ընդունել կամ ստորագրել»,- ասել է նա:
Հայաստանը չի կարող աչք փակել. Փաշինյանը` Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասին
Նա նաև անդրադարձել է այն մեղադրանքներին, թե ինչու ԱՀ իշխանությունները նոր երթուղով էլեկտրաէներգիայի, գազի և այլ ենթակառուցվածքներ չեն կառուցել, ասաց, որ յուրաքանչյուր երթուղով այդ ենթակառուցվածքների մի հատվածը միևնույն է հասանելի էր լինելու ադրբեջանական կողմի համար և արդյունքը լինելու էր նույնը։
Անդադառնալով վարչապետ Փաշինյանի կողմից վերջին հարցազրույցի ընթացքում հնչեցրած կասկածներին, թե արդյոք նպատակային է ծախսվում ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրված ֆինանսական օգնությունը՝ Արայիկ Հարությունյանը հայտնել է.
«2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղվել է հենց Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը, որովհետև այդ միջոցները ժամանակին, որպես վարկ ուղղվել էին Արցախի տնտեսական ծրագրերի մեջ։ Մնացած բոլոր գումարները ԱՀ կառավարությունը ուղղում է միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը»,- շեշտել է ԱՀ նախագահը:
Նա որպես ԱՀ կառավարության հետպատերազմյան հաջողության ցուցանիշ նշել է այն փաստը, որ մինչև 2022-ի շրջափակումը Արցախը ունեցել է հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որ հավասար էր 2019-ի ցուցանիշին:
«Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, և արդեն վերականգնվում էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեց մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության և նաև միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատևել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են»,- ասել է Արցախի նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար, ապա կոչ արեց չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի:
Լրահոս
0