https://armeniasputnik.am/20230807/ogvostvosi-10-ic-hh-e-nertapancelu-hzvor-jermajin-aliq-jermastitshany-khasni-42-i-surenjan-64021864.html
Օգոստոսի 10-ից ՀՀ է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, ջերմաստիճանը կհասնի +42-ի․ Սուրենյան
Օգոստոսի 10-ից ՀՀ է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, ջերմաստիճանը կհասնի +42-ի․ Սուրենյան
Օգոստոսի 10-13-ին Երևանում և մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T11:39+0400
2023-08-07T11:39+0400
2023-08-07T11:39+0400
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
օդի ջերմաստիճան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/10/45329526_0:0:1600:901_1920x0_80_0_0_4481e02ca94f4f6b09733c2c23172d1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի մասին նա օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում կդիտվի բարձր ջերմաստիճան։Սուրենյանը հավելել է, որ օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/07/10/45329526_0:0:1424:1068_1920x0_80_0_0_32054bb03298e1ccab2be22edca5c3de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, օդի ջերմաստիճան
եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, օդի ջերմաստիճան
Օգոստոսի 10-ից ՀՀ է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, ջերմաստիճանը կհասնի +42-ի․ Սուրենյան
Օգոստոսի 10-13-ին Երևանում և մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցելու հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ գիտական բոլոր վերլուծությունները ցույց էին տալիս, որ օգոստոս ամսվա համար մեր տարածաշրջանում սաստիկ շոգեր չեն սպասվում (ինչի մասին նա օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել էր), սակայն մթնոլորտի շրջանառության կտրուկ փոփոխությունների արդյունքում կդիտվի բարձր ջերմաստիճան։
«Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում է՝ կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն»,-գրել է նա։
Սուրենյանը հավելել է, որ օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։