2 հոգու սպանություն Տուապսեում. ձերբակալված 4 անձինք հայեր են

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետաքննության տվյալներով` վեճը կենցաղային բնույթ է կրել։
Կրասնոդարի երկրամասում երկու տղամարդու աղմկահարույց սպանության հետաքննությունը կվերահսկի Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը։ Գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հրամանի մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 5-ի առավոտյան Դեդերկոյ գետի ափին՝ Տուապսեի շրջանի համանուն ավանում։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ վեճը կենցաղային բնույթ է կրել։
Դեպքի վայր մեկնած ՌԴ ՆԳՆ Տուապսեի շրջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են ծեծկռտուքի 37 և 41 տարեկան մասնակիցների դիերը՝ բռնի մահվան նշաններով: Մարմնական վնասվածքներով 20-ամյա մի երիտասարդ էլ բուժհաստատություն է տեղափոխվել:
Զանգվածային ծեծկռտուք Աթենքում. սպանվել է ֆուտբոլային ակումբի երկրպագուներից մեկը
Հետախուզում է հայտարարվել, և շուտով ձերբակալվել են տեղի բնակիչներ, Ռուսաստանի քաղաքացիներ Վարդան Թուլումջյանը, Կարեն Ուստյանը, Ալբերտ Էկզարյանը և Արտյոմ Թուրքմենյանը: Օգոստոսի 7-ի երեկոյան, հետաքննության մարմինների միջնորդությամբ, դատարանը կալանավորել է նրանց։
Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության դեպքի առթիվ (Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մաս):
Վրաերթ–ավտովթար Գեղարքունիքում. 10-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
0