Հայաստանում մի քանի օր շարունակ տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

© Sputnik / Асатур ЕсаянцՑայտաղբյուր
Ցայտաղբյուր - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Ցայտաղբյուր
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 10-ից արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցելու հզոր ջերմային ալիք։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի– Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Եղանակի տեսություն
Օգոստոսի 10-ից Արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։

Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40-ից +42 աստիճան։

Այդ ժամանակահատվածում Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Արագածոտի բարձրադիր գոտիներում, Շիրակում և Տավուշում օգոստոսի 8-ին սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ–ում կստեղծվի աշխատանքային խումբ անտառային հնարավոր հրդեհները կանխելու համար
Լրահոս
0