00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այո՛, ինձ պետք ա». Հայկ Մարությանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Բաժանորդագրվել
Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց 2021–ին։ Երևանի ավագանին 2021–ի արտահերթ նիստում անվստահություն հայտնեց նրան։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի առաջիկա ավագանու ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում` տեսաուղերձով դիմելով երևանցիներին։

Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց 2021–ին։ Երևանի ավագանին 2021–ի արտահերթ նիստում անվստահություն հայտնեց նրան։

«Ինձ հաճախ ասում են` Հայկ ջան, բա քեզ պե՞տք ա, քեզ համար առոք–փառոք ապրում ես, ամեն ինչ ունես` սեր, հարգանք, բարեկեցիկ կյանք։ Այդ նույնը ինձ ասում էին 2008 թ–ին, երբ ես մասնակցում էի ընդդիմության միտինգներին, նույնը ասում էին տրանսպորտի թանկացման ժամանակ, նույնը ասում էին 2018 թ–ի հեղափոխության ժամանակ։ Առաջին հայացքից այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա` միայն առաջին հայացքից»,– ասում է Մարությանը տեսաուղերձում։
Նա վստահեցնում է, որ չի կարող երջանիկ լինել, երբ համայնքն ու երկիրը երջանիկ չեն։ Հետևաբար` չի կարող անտարբեր մնալ ու չպայքարել ժողովրդի ապագայի համար։
«Եթե դա չանենք մենք, դա անելու են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում` այս անգամ ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով, մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա։ Հետևաբար հայտարարում եմ, որ իմ թիմի հետ մասնակցում եմ ընտրություններին»,– ասաց նա։

Մարությանը վստահ է, որ այն, ինչի համար 2018 թ-ին մարդիկ ոտքի կանգնեցին, չի իրականացել, ուստի պայքարն ավարտված չէ։ Եվ հարցին` բա քեզ պե՞տք ա, Հայկ Մարությանը պատասխանում է` այո՛, ինձ պետք ա։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Լրահոս
0