Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին

© Sputnik / Aram NersesyanԿարմիր խաչի ավտոմեքենա
Կարմիր խաչի ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Կարմիր խաչի ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանցի զինվորներն այս տարվա ապրիլին էին հատել ՀՀ սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։
«Զինծառայողներին ընտանիքների հետ հեռախոսով կապ հաստատելու և ԿԽՄԿ-ի միջոցով նամակներ ուղարկելու հնարավորություն է տրվել»,– նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Երկու զինվորների դեմ էլ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով։ Ընդհանուր մեղադրանքների թվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պետական սահմանի ապօրինի հատումը։
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Ագշին Բաբիրովն էլ սահմանն ապօրինի հատելու, սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու համար դատապարտել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:
Լրահոս
0