https://armeniasputnik.am/20230808/tvogh-mez-zinen-u-ugharken-arcakh-paterazmi-masnakicnery-hanrapetutjan-hraparakum-en-64077158.html
Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
Ակցիայի մասնակիցները վստահ են` Արցախը հանձնելուց հետո հաջորդ քայլը կլինի Սյունիքի մարզի հանձնումը։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T13:31+0400
2023-08-08T13:31+0400
2023-08-08T14:13+0400
տեսանյութ
տեսանյութեր
արցախ
պատերազմ
արցախյան պատերազմ
լաչինի միջանցք
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/08/64076722_0:0:770:434_1920x0_80_0_0_9223b418ec97e8cf6c4539575ad60506.jpg
Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում ի աջակցություն Արցախի։Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։«Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը։Նրանք կառավարությունից պահանջում են Արցախում, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկել, իրենց էլ պատասխան տալ, թե ինչ է արվելու։ Ակցիայի մասնակիցները վստահեցնում են` չանելու դեպքում իրենք պատասխան կտան և՛ կառավարությանը, և՛ արցախցիներին, և՛ Եռաբլուրին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/08/64076722_63:0:660:448_1920x0_80_0_0_4609220fe3c9bc65b5d7aad5647705a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, արցախ, պատերազմ, արցախյան պատերազմ, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
տեսանյութ, տեսանյութեր, արցախ, պատերազմ, արցախյան պատերազմ, լաչինի միջանցք, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան
Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են
13:31 08.08.2023 (Թարմացված է: 14:13 08.08.2023) Ակցիայի մասնակիցները վստահ են` Արցախը հանձնելուց հետո հաջորդ քայլը կլինի Սյունիքի մարզի հանձնումը։
Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում ի աջակցություն Արցախի։
«Արցախը մերն է եղել, հիմա էլ մերն է ու մերն էլ մնալու։ Արցախը ոչ ոք չի կարող կտրել մեզնից։ Այս երկրի տերը մենք ենք` կռվողն էլ, մեռնողն էլ մենք ենք։ Պահանջում ենք, որպեսզի հենց այսօրվանից թույլ տան սնունդը տեղափոխել Արցախ։ Մեր պայքարի միակ հասցեատերն Արցախն է, Արցախը տանք` հետո Սյունիքն է լինելու։ Այսօր մեր ինքնասիրությունը վերցնում են մեր ձեռքից, պետք է գնանք մեր ինքնասիրության հետևից»,– նշեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը։
Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։
Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։
«Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը։
Նրանք կառավարությունից պահանջում են Արցախում, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկել, իրենց էլ պատասխան տալ, թե ինչ է արվելու։
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են` չանելու դեպքում իրենք պատասխան կտան և՛ կառավարությանը, և՛ արցախցիներին, և՛ Եռաբլուրին։
«Այստեղ մնալու ենք այնքան, մինչև հարցը լուծվի։ Մինչև երեկո եթե մեզ պատասխան չտան, ամբողջ հրապարակում զինվորական պալատկաներ կխփենք ու կմնանք ստեղ։ Բոլորը գալիս են, շրջաններից էլ, ու մենք արցախցու համար պայքարելու ենք մինչև վերջ։ Թող զոհեր լինեն, ոչինչ, Եռաբլուրում մեզնից պակաս տղերք չեն, պատերազմով էլ լինի` բացելու ենք էդ ճանապարհը»,– ասաց Սարգիս Պողոսյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։