00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
27 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:17
40 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի քաղաքապետի համար պայքարը հետաքրքիր է դառնում. «նոր նախկինը»՝ նախկին համախոհների դեմ

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մարության ու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին
Հայկ Մարության ու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Հայկ Մարության ու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անկեղծ ասեմ՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում վաղուց արդեն պատրաստվում էի քվեարկել Տիգրան Արզաքանցյանի տիկնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի օգտին, բայց ընդամենը մի քանի օր առաջ անսպասելիորեն պարզվեց, որ սեպտեմբերի 17-ին նա նախընտրական ցուցակը չի գլխավորելու։ Ափսոս։ Բայց լավ է, որ նախընտրական անակնկալները չեն ավարտվում, և երեքշաբթի օրը կրկին քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին հայտարարեց Հայկ Մարությանը։
Դե ինչ՝ քաղաքագլխի պաշտոնի համար պայքարն օրեցօր ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, որովհետև բոլորը հասկանում են՝ խոսքն իրականում աղբահանության, վերելակների ու կանաչապատման մասին չէ։ Ոչ միայն երևանցիներին, այլև հայաստանյան ողջ հանրությանն է հետաքրքրում ամենագլխավոր հարցը՝ արդյոք աշնանը հնարավոր կլինի՞ կանգնեցնել այսպես կոչված «թավշյա հեղափոխության» նախաձեռնողների քաղաքական հաղթարշավը։ Եվ արդյոք դա կհաջողվի՞ իրականացնել հենց այդ հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկին։
Պայքարն ավելի հետաքրքիր է դառնում. «նոր նախկինը»՝ իր նախկին համախոհների դեմ
Իհարկե, կարող եք ասել՝ այդ ի՞նչ հաղթարշավի մասին է խոսքը, երբ այսպես կոչված «հեղափոխականների» և նրանց առաջնորդի վարկանիշը նվազում է ամսեամիս։ Բայց չէ՞որ մենք չենք կարող աչք փակել իրականության վրա. այդ մարդիկ շռնդալից հաղթանակ են տարել պատերազմից առաջ, այնուհետև զարմանալիորեն հաղթել են նաև մեր դաժան պարտությունից հետո, տեղական ընտրություններում ամեն անգամ կրկին ու կրկին իրենց վերահսկողության տակ են վերցնում համայնքների գերակշիռ մասը։ Եվ այս ամենն իրենց լիովին իրավունք է տալիս անընդհատ կրկնելու՝ կապ չունի, թե ինչ որակումներ են մեզ տալիս ոմանք, ամենակարևորն այն է, որ ժողովուրդն իր ձայնը մեզ է տալիս։
Ավելացնեմ՝ իշխանություններին ձայն են տալիս ոչ միայն նրանց մոլի երկրպագուները, որոնք հիմա էլ պատրաստ են կրծքով պաշտպանել իրենց կուռքերին, ներկաների երկարակեցությանն են փաստորեն մեծապես նպաստում այն բազմաթիվ մարդիկ, որոնք ասում են՝ ես, իհարկե, այս իշխանությունների կողմնակիցը չեմ, բայց մեր ընդդիմությունն էլ մի բան չի, երկուսն էլ արժանի են միմյանց, և ուրեմն չեմ գնալու քվեարկելու։ Ախր, իշխանություններին հենց դա է պետք՝ որքան ավելի մեծ է ոչինչ և ոչ մեկին չընդունողների այս հսկա բանակը, այնքան ավելի հեշտ է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը։
Անկեղծ լինենք՝ Հայկ Մարությանի վիճակն, իհարկե, այնքան էլ շահեկան չէ։ Հենց ինքն է խոստովանել՝ չունենք վարչական լծակներ, չունենք փող, չունենք ծանոթ օլիգարխներ։ Ավելացնեմ՝ չկա նաև մի հայտնի, փորձառու, ազդեցիկ քաղաքական ուժ, որը կապահովեր նրա հաջողությունը։ Թող ներեն ինձ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներն ու համակիրները, բայց ախր փաստ է, որ այդ կուսակցությունը, որը կազմավորվել է այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո՝ 2018 թվականի աշնանը, հենց այդ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում ստացավ ընդամենը 4121 ձայն։ Եվ ի դեպ, հենց այն ժամանակ էլ կուսակցության ներկայացուցիչներից մեկը կարծիք հայտնեց, որ արդյունավետ ընտրարշավի համար անհրաժեշտ է մոտ մեկ միլիոն դոլար, որն իրենք չունեն։ Հիմա համեմատեք՝ իշխող ուժը միայն օրերս կայացած դրամահավաքի ժամանակ մեկ միլիոնից ավելի նվիրատվություն ստացավ։
Հայկ Մարությանի համար դժվար է լինելու նաև այն պատճառով, որ նրան անընդհատ հիշեցնելու են իր հեղափոխական անցյալը, «սև ու սպիտակը»։ Հենց հիմա բացեք «Ֆեյսբուքի» ժապավենը՝ եթե առնվազն մի 20 նման մեկնաբանություն չգտնեք, վիզս անմիջապես կկտրեմ, ինչպես ասում էր Ստալինյան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» պիեսի հերոսը։ Իհարկե, պարոն Մարությանը կարող է վիճակագրական տվյալներ բերել, որ օրինակ, մոտ 25 տարում՝1991-ից մինչև 2018 թվականը, Երևանում փոխարինվել էր ընդամենը 35 վերելակ, այնինչ, նրա կարճ պաշտոնավարման ընթացքում այդ ցուցանիշը կազմեց 574։ Բայց շատերը միանգամից էլ կհակադարձեն՝ մետրոյի նոր կայարան չբացեցիր, հասարակական տրանսպորտի հարցը կիսատ թողեցիր, կոռուպցիան քաղաքապետարանում չվերացրեցիր և այլն, և այլն։
Շատերն ընդհանրապես ասում են, որ այս տագնապալի ու դժվարին ժամանակաշրջանում երևանյան ընտրություններն անցկացնելու համար ամենահարմար պահը չէ, բայց բոլոր դեպքերում, համաձայնե՛ք` ով էլ հաղթի սեպտեմբերի 17-ին, այդ ընտրություններից հետո գոնե կվերանա այն աննախադեպ ու տարօրինակ իրավիճակը, որը գոյություն ունի հիմա, երբ երևանցիներից շատերը պարզապես չգիտեն պաշտոնապես քաղաքապետի աթոռը զբաղեցնող մարդու ազգանունը։ Դուք հիշո՞ւմ եք։
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Երևանցիների 50%–ից ավելին չի հավատում, որ քաղաքապետի ընտրություններն արդար կլինեն. հարցում
Լրահոս
0