00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը գերազանցել է 160 մլրդ դոլարը. Շոյգու

© Sputnik / Павел БедняковՍերգեյ Շոյգուն
Սերգեյ Շոյգուն - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ, աջակցություն ցուցաբերելով Ուկրաինային, հավաքական Արևմուտքի երկրներն անուղղակիորեն պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ի, Եվրամիության և դրանց գործընկերների կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից գերազանցել է 160 մլրդ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը։ Նախարարը նշել է, որ այդ ընթացքում Կիևը ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան 4 հազար զրահամեքենա։
«Անցած տարվա փետրվարից Ուկրաինան ստացել է հարյուրավոր տանկեր, ավելի քան չորս հազար մարտական զրահապատ մեքենա և զրահատեխնիկա, ավելի քան 1100 դաշտային հրետանի, ինչպես նաև տասնյակ ժամանակակից համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և արևմտյան արտադրության զենիթահրթիռային համալիրներ։ ՆԱՏՕ-ի պետությունների, Եվրամիության ու դրանց գործընկերների օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 160 մլրդ դոլարը», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում զգալի ռեսուրսներ ներդնելու Արևմուտքի պատրաստակամությունը հակամարտության հետագա սրման ռիսկեր է ստեղծում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ռազմական անվտանգության սպառնալիքները համարժեք արձագանք են պահանջում:
«Ռուսաստանի ռազմական անվտանգության սպառնալիքները ժամանակին և համարժեք արձագանք են պահանջում։ Դրանց չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները կքննարկվենք նիստում և համապատասխան որոշումներ կկայացնենք», - ընդգծել է նախարարը։
Նա նաև նշել է, որ արևմտյան և հյուսիսարևմտյան ռազմավարական ուղղություններում Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության սպառնալիքները բազմապատկվել են: Ֆինլանդիայի տարածքում ՆԱՏՕ-ի հեռահար սպառազինությունների տեղակայման սպառնալիք կա։
«Լուրջ ապակայունացնող գործոն է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի, իսկ հեռանկարում՝ Շվեդիայի անդամակցությունը։ Հելսինկիի` դաշինքին միանալուց հետո դաշինքի երկրների հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը գրեթե կրկնապատկվել է», - ասել է Շոյգուն։
Աճող սպառնալիքներին դիմակայելու համար Ռուսաստանը կավելացնի ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումներն իր արևմտյան սահմաններին։
«Այսօր կոլեգիայի նիստում կքննարկենք Լենինգրադի և Մոսկվայի ռազմական օկրուգների ստեղծման հետ կապված հարցերը՝ մեր արևմտյան սահմաններին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորքերի խմբավորումների միաժամանակյա ուժեղացմամբ», - ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը:
Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելով՝ հավաքական Արևմուտքի երկրները անուղղակիորեն պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0