https://arm.sputniknews.ru/20230809/ararat-mirzvojany-lghum-ahagnacvogh-humanitar-tshgnazhamy-nerkajacrel-e-litvaci-gvortsynkervojy-64134267.html
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է լիտվացի գործընկերոջը
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է լիտվացի գործընկերոջը
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի... 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T11:35+0400
2023-08-09T11:35+0400
2023-08-09T11:44+0400
հայաստան
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
լիտվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_0:0:3084:1736_1920x0_80_0_0_ec87dc50a3697ad020ca315986893a70.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։Նա անդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63486246_343:0:3072:2047_1920x0_80_0_0_dcfac1438c1801f64ce77a30d16dd24d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, լիտվա
հայաստան, արարատ միրզոյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, լիտվա
Արարատ Միրզոյանը ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է լիտվացի գործընկերոջը
11:35 09.08.2023 (Թարմացված է: 11:44 09.08.2023) ՀՀ արտգործնախարարը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Նա անդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:
Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։