Արմավիրի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդուն գտել են ջերմատան տանիքից կախված վիճակում

© Pixabay / ArtWithTammyԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Այսօր Արմավիրի մարզում 47-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել, հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 14:00-ի սահմաններում «Վաղարշապատ» շտապօգնության կայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այսօր ժամը 13:30-ի սահմաններում նշված գյուղի իր տանը 47-ամյա Արթուր Կ․-ն տան ջերմատան տանիքից կապված պարանի միջոցով ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ինքնասպանություն Երևանում. բարձրահարկ շենքի բակում 48 տարեկան կնոջ դի է հայտնաբերվել
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
0