Երևանի «Նոյ» գործարանի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևանի «Նոյ» կոնյակի–գինու գործարանի տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 8-ին`ժամը 11։25-ի սահմաններում, ոստիկանությունը շտապօգնությունից հաղորդում է ստացել այն մասին, բժիշկների խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող գործարան և տղամարդու դի հայտնաբերել այնտեղ։
Ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Լրահոս
0