Հայկական կողմին են փոխանցվել Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները

© Photo : офис омбудсмена АзербайджанаՎագիֆ Խաչատրյան
Վագիֆ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Վագիֆ Խաչատրյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները փոխանցվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Լուրը հրապարակվել է միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու մասին (գտնվելու վայր, պահման պայմաններ, առողջական վիճակ, ստացած բուժօգնություն և հնարավոր վերադարձ)։

«Տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին»,– ասված է հաղորդագրությունում:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքորոշման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև օգոստոսի 16-ը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նա իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
0