«Ինստագրամի» օգտատերն արցախցիներին շանտաժի է ենթարկել ու գումար պահանջել

© politkuhnyaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որպես Ստեփանակերտում բնակվող կին ներկայացող անձը արցախցիներից պահանջվող գումարը չստանալու դեպքում իր օգտահաշվում ավելացնում է վերջիններիս լուսանկարները։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը, որի օգտատերը ներկայանում է որպես Ստեփանակերտում բնակվող կին, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաև Արցախի բնակիչների լուսանկարները: Սա ևս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ և այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն»,– ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ–ից հայտնում են, որ կարևոր է առցանց տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին ու լուսանկարներին, նմանատիպ իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես պետք է դիմել ոստիկանություն։
Լրահոս
0