Սերգիև Պոսադում պայթյունից ավելի քան 30 մարդ է տուժել, 19-ին հիվանդանոց են տեղափոխել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթյունից տուժել են ոչ միայն գործարանի շենքում վարձակալված տարածքները, այլև հարակից տները։
Սերգիև Պոսադում` Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանում, պայթյունից ավելի քան 30 մարդ է տուժել, որոնցից 19-ին հիվանդանոց են տեղափոխել, նրանցից 3-ը ծանր վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
ԱԻՆ–ից հաստատել են, որ Սերգիև Պոսադում հրատեխնիկայի պահեստ է պայթել։ Մարդկանց տարհանում են գործարանից։
Պայթյուն Սերգիև Պոսադում
Взрыв в Сергиевом Посаде, предварительно, произошел на складе пиротехнических изделий, сообщает подмосковная прокуратура - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Պայթյուն Սերգիև Պոսադում
Ինչպես ասել է Պետդումայի` Սերգիևո-Պոսադից ընտրված պատգամավոր Սերգեյ Պախոմովը, պայթյունը գրանցվել է կողմնակի ընկերության վարձակալած տարածքում, որը որպես հրատեխնիկայի պահեստ է ծառայել, պայթյունի պատճառը տեխնոլոգիական գործընթացների խախտումն է:
Պայթյուն Սերգիև Պոսադում
Кадры с места взрыва в Сергиевом Посаде - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Պայթյուն Սերգիև Պոսադում
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել են ոչ միայն գործարանի շենքում վարձակալված տարածքները, այլև հարակից տները, կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերը:
Սերգիև Պոսադ քաղաքային օկրուգի ղեկավար Դմիտրի Ակուլովը բնակիչներին խնդրել է հանգստություն պահպանել։ Նա հայտնել է, որ վարչակազմը հետևում է Զագորսկի օպտիկամեխանիկական գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքներին և նոր տվյալներ ունենալու դեպքում կիրազեկի բնակիչներին։
Մախաչկալայի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է որոտացել
Լրահոս
0