Թուրքիայի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

© AFP 2023 / OLIVIER MORINՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է ավելի քան 12 կիլոմետր խորության վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Տեղեկության համաձայն` Եշիլյուրտի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 20.01-ին։
Թուրքիայի Ղահրամանմարաշում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,1 կմ խորության վրա։
Նշենք, որ 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով մեծ վնասներ է կրել Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգը։
Լրահոս
0