Ռոտերդամում մաքսավորները կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել

© Sputnik / Sara GalstyanՌոտերդամ
Ռոտերդամ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2023
Ռոտերդամ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրականացված գործողության ընթացքում հայտնաբերվել է 8 տոննա կոկաին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Նիդեռլանդական Ռոտերդամի նավահանգստում մաքսավորները կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել։ Այս մասին հայտնել Է Նիդեռլանդների դատախազությունը։
Նշվում է, որ բանանի կոնտեյներում 8 տոննա կոկաին է հայտնաբերվել։
Բեռը Էկվադոր է տեղափոխվել Պանամայով:
Առգրավված թմրանյութերի խմբաքանակի արժեքը «սև շուկայում» գնահատվում է 600 մլն եվրո:
Լրահոս
0