Սանոսյանն ու Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
15:39 10.08.2023 (Թարմացված է: 16:25 10.08.2023)
© Photo : official site of the Territorial Administration and Infrastructure of RA ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին
Նախարարն ու Իրանի դեսպանը կարևորել են իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the Territorial Administration and Infrastructure of RA Գնել Սանոսյան

Գնել Սանոսյան
«Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր։
© Photo : official site of the Territorial Administration and Infrastructure of RA Մեհդի Սոբհանի

Մեհդի Սոբհանի
Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։
Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:
Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: