https://arm.sputniknews.ru/20230811/hajkakan-meqenaneri-vracakan-argelq-pvordzagety-tvarkel-e-rd-i-ev-hh-i-hamar-hetevanqnery-64231515.html
«Հայկական» մեքենաների վրացական արգելք. փորձագետը թվարկում է ՌԴ-ի և ՀՀ-ի համար հետևանքները
«Հայկական» մեքենաների վրացական արգելք. փորձագետը թվարկում է ՌԴ-ի և ՀՀ-ի համար հետևանքները
Sputnik Արմենիա
Բիզնեսը հավանաբար կկարողանա վերարտահանման այլ սխեմաներ գտնել, սակայնսկզբում ավտոմեքենաների առյուծի բաժինը ամեն դեպքում կմնա Հայաստանում։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T13:13+0400
2023-08-11T13:13+0400
2023-08-11T13:18+0400
հայաստան
ռուսաստան
ավտոմեքենա
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/35/20893598_0:151:1600:1051_1920x0_80_0_0_5af4d06b88869bf05d7ef907abb03970.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վրաստանի սահմանած արգելքը, ըստ որի` Հայաստանից դեպի Ռուսաստան հնարավոր չէ որոշ ավտոմեքենաներ արտահանել վրացական տարածքով, առաջին հերթին կհանգեցնի նրան, որ այդ մեքենաների արտահանման արժեքը կբարձրանա և այդ տրանսպորտային միջոցները կթանկանան ռուսական շուկայում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Այսպիսով, երկիրը միացել է արևմտյան պատժամիջոցներին։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։Չնայած արգելքին՝ փորձագետը կարծում է, որ արտահանման սողանցքներ, այնուամենայնիվ, կան։ Արգելքը միայն լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու մատակարարման սխեմաների համար։ Բացի այդ, պատվիրված և դեպի Հայաստան ճանապարհին գտնվող մեքենաները լրացուցիչ խոչընդոտների կբախվեն հետագա վերարտահանման համար։Վերջին երկու տարում Հայաստանից մի քանի տասնյակ հազար մեքենա է դուրս բերվել, որոշ տվյալներով՝ մինչև 100 հազար, ընդ որում՝ գրեթե բոլոր մեքենաները եղել են 2 և ավելի լիտր ծավալով շարժիչներով։ Արգելքի հետևանքով վերարտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն, ենթադրություն կա, որ կրճատումը կկազմի մինչև 80 տոկոս։ Վերադառնալով սողանցքներին՝ Պետրոսյանը նշեց, որ գոյություն ունի դեպի Ռուսաստան իրանական երթուղին, այն ավելի թանկ կարժենա, բայց արտահանողները կարող են դիտարկել որպես տարբերակ։ Բացի այդ, արգելքը չի տարածվում հայկական համարանիշներով մեքենաների վրա, դրանք նույնպես հնարավոր կլինի տեղափոխել Ռուսաստան։ԵԱՏՄ կարգավորումներ. ի՞նչ է արվում, որ Հայաստանը չդառնա ավտոմեքենաների աղբավայր
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/35/20893598_0:0:1600:1200_1920x0_80_0_0_0637ff30cc8fe774e863d93f916249a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ավտոմեքենա, վրաստանի հանրապետություն
հայաստան, ռուսաստան, ավտոմեքենա, վրաստանի հանրապետություն
«Հայկական» մեքենաների վրացական արգելք. փորձագետը թվարկում է ՌԴ-ի և ՀՀ-ի համար հետևանքները
13:13 11.08.2023 (Թարմացված է: 13:18 11.08.2023) Բիզնեսը հավանաբար կկարողանա վերարտահանման այլ սխեմաներ գտնել, սակայնսկզբում ավտոմեքենաների առյուծի բաժինը ամեն դեպքում կմնա Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Վրաստանի սահմանած արգելքը, ըստ որի` Հայաստանից դեպի Ռուսաստան հնարավոր չէ որոշ ավտոմեքենաներ արտահանել վրացական տարածքով, առաջին հերթին կհանգեցնի նրան, որ այդ մեքենաների արտահանման արժեքը կբարձրանա և այդ տրանսպորտային միջոցները կթանկանան ռուսական շուկայում։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Նշենք, որ Վրաստանն արգելել է ամերիկյան և եվրոպական ավտոմեքենաների արտահանումն ու վերարտահանումը Ռուսաստան և Բելառուս։ Ռուսաստան չի կարելի արտահանել արդեն օգոստոսի 1-ից, իսկ Բելառուս՝ սեպտեմբերի 26-ից։ Այսպիսով, երկիրը միացել է արևմտյան պատժամիջոցներին։ Արգելքը տարածվում է 1,9 լիտրը գերազանցող շարժիչներով և տարանցիկ համարանիշներով մեքենաների, ինչպես նաև բոլոր հիբրիդային մեքենաների և էլեկտրամոբիլների վրա։
Չնայած արգելքին՝ փորձագետը կարծում է, որ արտահանման սողանցքներ, այնուամենայնիվ, կան։ Արգելքը միայն լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու մատակարարման սխեմաների համար։ Բացի այդ, պատվիրված և դեպի Հայաստան ճանապարհին գտնվող մեքենաները լրացուցիչ խոչընդոտների կբախվեն հետագա վերարտահանման համար։
Իսկ եթե այդ տրանսպորտային միջոցները մնան Հայաստանում (դրանց առյուծի բաժինն առնվազն մի քանի ամիս չեն կարողանա վերարտահանել, մինչև մատակարարումների նոր սխեմաների հաստատումը), ապա հայկական շուկայում որոշակի լճացում է սպասվում՝ գների հետագա իջեցմամբ։
Վերջին երկու տարում Հայաստանից մի քանի տասնյակ հազար մեքենա է դուրս բերվել, որոշ տվյալներով՝ մինչև 100 հազար, ընդ որում՝ գրեթե բոլոր մեքենաները եղել են 2 և ավելի լիտր ծավալով շարժիչներով։ Արգելքի հետևանքով վերարտահանման ծավալները զգալիորեն կկրճատվեն, ենթադրություն կա, որ կրճատումը կկազմի մինչև 80 տոկոս։ Վերադառնալով սողանցքներին՝ Պետրոսյանը նշեց, որ գոյություն ունի դեպի Ռուսաստան իրանական երթուղին, այն ավելի թանկ կարժենա, բայց արտահանողները կարող են դիտարկել որպես տարբերակ։ Բացի այդ, արգելքը չի տարածվում հայկական համարանիշներով մեքենաների վրա, դրանք նույնպես հնարավոր կլինի տեղափոխել Ռուսաստան։