00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վճռական քայլեր են պետք. հայտնի ցեղասպանագետները Արցախի հարցով բաց նամակ են գրել ՄԱԿ-ին

© Sputnik / Джина МунՄԱԿ–ի կենտրոնական գրասենյակ
ՄԱԿ–ի կենտրոնական գրասենյակ - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2023
ՄԱԿ–ի կենտրոնական գրասենյակ
Բաժանորդագրվել
Գիտնականները ՄԱԿ-ին կոչ են արել ստեղծել և փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախում ցեղասպանությունը կանխելու համար վճռական քայլեր են պետք։ Ինչպես հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը, այս մասին ասված է հայտնի ցեղասպանագետների` ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ուղղված նամակում։
«Մենք՝ ներքոստորագրյալ գիտնականներս և ցեղասպանության հարցերով փորձագետներս, գրում ենք ձեզ մեծ հրատապությամբ և մտահոգությամբ Արցախի Հանրապետությունում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ցեղասպանության հնարավորության վերաբերյալ: Որպես գիտնականներ, որոնք խորապես ներգրավված են ցեղասպանության ուսումնասիրությամբ, մենք պատմության ընթացքում տեղի ունեցած սարսափների վկաներն ենք, և ջանասիրաբար վերլուծում ենք անցյալի և ներկա վայրագությունները՝ աշխատելով կանխել նոր ցեղասպանությունները: Ներկայումս մենք խորապես մտահոգված ենք Արցախում ցեղասպանության միանշանակ նախազգուշական նշանների ի հայտ գալով»,– ասված է նամակում։
Մասնագետների խոսքով` ռիսկի ամենակարևոր գործոնը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն է, որը Արցախը Հայաստանին կապող կենսական օղակ է։
«Մենք՝ որպես ցեղասպանության ուսումնասիրության ոլորտի փորձագետներ, գտնում ենք, որ առկա են ազդեցիկ ցուցիչներ, որոնք ցուցում են, որ անհապաղ և վճռական գործողության բացակայության դեպքում Արցախի էթնիկ հայ բնակչության ցեղասպանությունը հավանական է»,– նշել են ցեղասպանագետները։
Նրանք վկայակոչել են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, ըստ որի` Ցեղասպանության կանխարգելումը և խոցելի բնակչության պաշտպանությունը համաշխարհային հանրության հիմնարար պարտավորություններից են։ Այս դրույթն ընդգծված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության և 1948 թ. ցեղասպանության կոնվենցիայի մեջ, ինչպես նաև արձանագրված է միջազգային դերակատարների կողմից ստանձնած հետագա խոստումներում:
«Առաջնորդվելով այս սկզբունքներով՝ մենք կոչ ենք անում անդամ պետություններին և ՄԱԿ-ի մարմիններին արագ և վճռական քայլեր իրականացնել՝ իրացնելով իրենց պատասխանատվությունը՝ կանխելու անմեղ մարդկանց կյանքերի ցանկացած կորուստ և բացառելու լայնածավալ վայրագությունների դեպքերը: Մենք կոչ ենք անում ՄԱԿ–ին իր մանդատի շրջանակներում ակտիվացնել վաղ նախազգուշացման մեխանիզմը՝ արագորեն անդրադառնալու Արցախում ցեղասպանության տեսանելի և անմիջական սպառնալիքին։ Մենք կոչ ենք անում համաձայնեցված միջազգային ջանքեր գործադրել այս ծանր իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու համար»,– ընդգծել են նրանք։
Փորձագետների խոսքով` Անվտանգության խորհուրդը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի ցեղասպանության զարգացումը կանխելու համար՝ հրատապ վերացնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, դրանով իսկ վերականգնելով մարդկանց, մեքենաների և բեռների անարգել տեղաշարժը այս կենսապահովման միջանցքով երկու ուղղություններով։
Անվտանգության խորհրդի գործողությունները պետք է նաև ի կատար ածեն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատվել է 2023 թվականի հուլիսի 6-ին) Ժամանակավոր միջոցների մասին հրամանը, որը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը միջանցքով երկու ուղղություններով։ Ժամանակավոր միջոցների մասին որոշումը պարտադիր է, և Ադրբեջանը շարունակում է խախտել իր միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները՝ չկատարելով Միջազգային դատարանի հրամանը։
«Ավելին` մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին ստեղծել և ուղարկել փաստահավաք առաքելություն Արցախ՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության, իրավիճակի մասին զեկուցում պատրաստելու և տեղական համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցելու՝ շարունակվող հանցագործության հետևանքները բացահայտելու և վերացնելու համար»,– նշել են ցեղասպանագետները։
Ըստ նրանց` ցեղասպանության կանխարգելումը պահանջում է հավաքական ջանքեր, միասնական վճռականություն և միջազգային հանրության անսասան հանձնառություն:
«Ժամանակը շատ էական է: Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռական՝ առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներով և մարդկությանը ցեղասպանության արհավիրքից պաշտպանելու մանդատով»,– եզրափակել են նրանք։
Նամակը ստորագրել են.
Մելանի Օ' Բրայեն` Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ,
Հենրի Թերիո` Վուսթերի պետական համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ (2017-2021),
Էնդրյու Վուլֆորդ` պրոֆեսոր, Մանիտոբայի համալսարանի սոցիոլոգիայի և քրեագիտության ամբիոնի վարիչ, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ (2015-2017),
Իսրայել Չարնի` Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ (2005-2007),
Արմեն Մարսուբյան` Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, նախկինում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահ (2019-23),
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգի` Քինի պետական քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության ամբիոնի վարիչ, նախկինում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության առաջին փոխնախագահ (2015-17),
Էրվե Ջորջելին` Աթենքի ազգային համալսարանի և Կապոդիստրիայի համալսարանի թյուրքագիտության և ժամանակակից Ասիայի ամբիոնի դոցենտ,
Վասիլեյոս Մեյխանեցիդիս` հույն ցեղասպանագետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0