Բելգորոդի երկնքում ուկրաինական երկրորդ անօդաչուն է ոչնչացվել

© Sputnik / Антон Вергун / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նշվում է, որ տուժածներ և ավերածություններ չկան։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի տարածքում ռուսական ՀՕՊ միջոցները անօդաչու են հայտնաբերել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Կանխվել է ՌԴ տարածի օբյեկտների նկատմամբ ինքնաթիռի տիպի մեկ անօդաչուով ահաբեկչություն իրականացնելու կիևյան ռեժիմի փորձը։ Ռուսական ՀՕՊ միջոցներով անօդաչուն հայտնաբերվել և ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում։ Տուժածներ և ավերածություններ չկան», – ասվումէ հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ–ն հայտնում է նաև, որ օգոստոսի 13-ին Կուրսկի մարզում էր ուկրաինական անօդաչու հայտնաբերվել և ոչնչացվել։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Նշենք, որ կիրակի, օգոստոսի 13-ի գիշերը, Բելգորոդի մարզում ևս մեկ ուկրաինական անօդաչու էր խոցվել։
Լրահոս
0