00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդի մաքրության վերահսկման համակարգեր ստեղծող ռուսական ստարտափն ուզում է աշխատել ՀՀ–ի հետ

© Sputnik / Aram NersesyanԴանիիլ Անիսիմով
Դանիիլ Անիսիմով - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2023
Դանիիլ Անիսիմով
Բաժանորդագրվել
Օգտագործողի ծրագրային ապահովմամբ սարքերի փորձնական համալիրը թույլ է տալիս հեռակա կարգով, բայց մեծ ճշգրտությամբ վերահսկել օդի աղտոտվածությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ռուսաստանցի մասնագետների ստեղծած «uSense» ստարտափը ցանկանում է համագործակցություն հաստատել հայկական գիտական կենտրոնների հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ստարտափի հիմնադիր Դանիիլ Անիսիմովը, որն իր թիմի մշակումը ներկայացրել է այս տարվա «Sevan Startup Summit»–ում։
Ընկերությունն արդեն պատրաստել է ծրագրային ապահովմամբ սարքերի փորձնական համալիր, որը թույլ է տալիս հեռակա կարգով հետևել տվիչների ցուցմունքներին` կա՛մ դրանց համալիրին ամբողջ ձեռնարկությունում, կա՛մ դրանց առանձին խմբերին (կախված նրանից, թե ինչ մակարդակի հասանելիություն է տրվում օգտագործողին): Այս աշխատանքը ընկերությունն իրականացրել է դրամաշնորհային միջոցներով և հիմնադիրների անձնական ներդրումներով։
Առաջին անգամ Հայաստանում մեքենային պատճառված վնասը կգնահատի արհեստական բանականությունը
Ստացված նախատիպն արդեն փորձարկվել է Մոսկվայում, իսկ հիմա ստարտափը բանակցություններ է վարում Եվրոպայի և Ռուսաստանի ընկերությունների հետ։ Երկու տեղում էլ այդպիսի տեխնոլոգիաների պահանջարկն աճում է չափորոշիչների խստացման շնորհիվ․ Ռուսաստանում՝ «Մաքուր օդ» դաշնային նախագծով, որի միջոցով ձեռնարկություններն ու քաղաքապետարանները կամավոր հիմունքներով օդի մշտադիտարկման ցանցեր են տեղադրում և ապագայում ստիպված կլինեն ստացված տվյալները փոխանցել վերահսկիչ մարմիններին։ Եվրամիությունում նմանատիպ ծրագիրը գործում է արդեն մի քանի տարի և կամավոր ծրագրից աստիճանաբար վերածվում է պարտադիրի։
«Այս շուկայում չզբաղեցված տեղեր կան թե՛ ԱՊՀ երկրներում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Արևելյան Եվրոպայում»,-ավելացրեց Անիսիմովը։
Ստարտափը տվիչներ է հավաքել ամենատարածված գազային արտանետումների համար (ածխաթթու գազ, ազոտի և ծծմբի երկօքսիդ, ամոնիակ և այլն), ինչպես նաև միկրոտարրերի համար (2,5 միկրոնից պակաս տրամագծով)։ Այդ մասնիկները (անկախ պարունակությունից) մտադիր են ավելի խիստ վերահսկել, քանի որ դրանք կարող են հայտնվել մարդու թոքերում:
Բացի ձեռնարկություններում և քաղաքներում աղտոտվածության վերահսկողությունից, ընկերությունը նաև ավելի պարզ սարք է մշակել փակ տարածքներում ածխաթթու գազի քանակը չափելու համար (հիվանդանոցների, դպրոցների, գրասենյակների համար և այլն): Տեսնելով, թե որքան լավ կամ վատ է օդափոխվում սենյակը` հնարավոր կլինի գնահատել շնչառական վարակների տարածման ռիսկերը, ինչպես նաև աշխատակիցների հոգնածության աճն ու նրանց աշխատունակության նվազումը:
Այժմ «uSense»-ի մասնակիցներն աշխատում են Ռուսաստանում և Վրաստանում, բայց Դանիիլը հաճախ է գալիս նաև Հայաստան, որտեղ բազմիցս եղել է գիտական աշխատանքի տարիներին որպես Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սինթետիկ պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի (որը կրում է ականավոր հայ խորհրդային քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի անունը) ասպիրանտ: Այն ժամանակ նա Հայաստան էր գալիս գիտաժողովների մասնակցելու համար և անգամ հայ գիտնականների հետ համատեղ հրապարակումներ ունի։
«Ես պարբերաբար լինում եմ ձեզ մոտ. մայիսին եկել էի «Ուրվական» ժամանակակից արվեստի փառատոնին, նաև պարզապես հանգստանալու համար եմ գալիս։ Շատ ընկերներ ունեմ թե՛ եկվորների, թե՛ տեղացիների շրջանում։ Հիմա ուզում եմ նաև աշխատանքի բերումով գալ, ուստի հայ գիտնականներին առաջարկել եմ մտածել, թե ինչով կարող են օգնել մեր տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ հետազոտություններին»,- ասաց Անիսիմովը։
Նա նշեց, որ համատեղ հետազոտություններն առավել արդիական են, քանի որ Երևանում օդի որակը մի շարք հարցեր է առաջացնում և բարձրացնում որոշակի հիվանդությունների ռիսկերը:
Հայկական ստարտափը «ընդդեմ» ամուսնալուծությունների հավելված է ստեղծել
Լրահոս
0