https://armeniasputnik.am/20230813/steghtsel-miasnakan-marmin-baqvi-het-banakcelu-hamar-aram-an-arajarkvov-e-handes-ekel-64377348.html
Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել
Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել
Կաթողիկոսի կարծիքով` հայաստանյան իշխանությունների քաղաքականությունն այս փուլում Արցախի և Հայաստանի անվտանգության և գոյության տեսանկյունից շատ վտանգներ է... 13.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-13T11:21+0400
2023-08-13T11:21+0400
2023-08-13T11:23+0400
արամ առաջին կաթողիկոս
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջան
հայաստան
շրջափակում
բանակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34743474_0:67:1600:967_1920x0_80_0_0_57ae9c23563c73ac466d8e7ba2a2284e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ: Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։Նա մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: Կաթողիկոսի պնդմամբ` Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը ճանաչելով՝ խախտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։Նա շեշտել է` պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/1b/34743474_283:37:1600:1025_1920x0_80_0_0_06dbfa27653ff5c2de738ca1c82dc978.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, շրջափակում, բանակցություն
արամ առաջին կաթողիկոս, արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջան, հայաստան, շրջափակում, բանակցություն
Ստեղծել միասնական մարմին` Բաքվի հետ բանակցելու համար. Արամ Ա–ն առաջարկով է հանդես եկել
11:21 13.08.2023 (Թարմացված է: 11:23 13.08.2023) Կաթողիկոսի կարծիքով` հայաստանյան իշխանությունների քաղաքականությունն այս փուլում Արցախի և Հայաստանի անվտանգության և գոյության տեսանկյունից շատ վտանգներ է պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ իշխանություններին առաջարկել է ստեղծել քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառությունով միասնական մի մարմին, որը Հայաստանի և Արցախի համար ճակատագրական այս փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և մոտեցմամբ: Այս մասին Արամ Ա–ն նա ասել է Սուրբ Ատվածածին վանքի ուխտի պատարագից հետո իր ելույթում` անդրադառնալով Արցախի շուրջ տիրող իրավիճակին։
Նա իր ուղերձում նաև ընդգծել է, որ միասնական այդ մարմինը պետք է բաղկացած լինի իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից։
Նա մտավախություն ունի, որ Հայաստանի ղեկավարության ներկայիս մոտեցումները Ադրբեջանի հետ բանակցություններում կարող են վտանգել ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ամբողջականությունն ու նույնիսկ գոյությունը: Արամ Առաջինի կարծիքով՝ Հայաստանը ևս չպետք է վերածվի Արևելք-Արևմուտք դիմակայության թատերաբեմի, նման քաղաքականության հետևանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար: Կաթողիկոսի պնդմամբ` Ադրբեջանի տարածքային ամբողջակությունը ճանաչելով՝ խախտվում է Արցախի ինքնորոշման իրավունքը։
«Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։ Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ Ադրբեջանը դադարեցնի Արցախի շրջափակումը»,– նշել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Նա շեշտել է` պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին, այլ պետք է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։
Արամ Ա–ի խոսքով՝ պետք է մերժել որևէ մոտեցում, որը կներառի Արցախը Ադրբեջանի տարածքային անբաժան մաս:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։