00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս տարվա «DigiTec»–ին ուզում են արտասահմանյան 500 ներդրողի հրավիրել

© Sputnik / Asatur Yesayants«DigiTec» ցուցահանդես
«DigiTec» ցուցահանդես - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
«DigiTec» ցուցահանդես
Բաժանորդագրվել
Ներդրողներին և հաճախորդներին հրավիրելու են տեղի ընկերությունների կարիքների և հարցումների հիման վրա։ Նրանց հետ բանակցելու հարցում կօգնեն «DigiTec դեսպանները», որոնք հիմնականում կլինեն սփյուռքից։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բարձր տեխնոլոգիաների հերթական ցուցահանդեսին ցանկանում են արտասահմանյան 500 բիզնես այցելուի հրավիրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկության միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը` մեկնաբանելով «DigiTec» ցուցահանդեսին առնչվող ծրագրերը։ Միջոցառումն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 13-15-ը։
«Մենք թիրախավորված աշխատում ենք գործող և նոր նախագծերի համար հնարավոր ներդրողների, ինչպես նաև դրանց մշակումների պոտենցիալ գնորդների հետ։ Մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք առավելագույն պատկերացում ունենան այն մասին, թե ինչ կարող են ակնկալել մեր շուկայից», – ասաց Կարապետյանը։
Բիզնես հյուրերին գրավելու համար միությունը ներգրավել է այսպես կոչված DigiTec դեսպաններին։ Նրանք հայտնի գործիչներ են (հիմնականում հայ) Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Քուվեյթից, Արաբական Էմիրություններից և այլն։ Կարապետյանը հավելեց, որ շուտով անունները կհրապարակվեն. նրանք հայտնի և ակտիվ գործիչներ են, ընդ որում` ոչ միայն տեխնոլոգիաների ոլորտից։
«Բիզնես հյուրերին մենք փնտրում և հրավիրում ենք` հաշվի առնելով նաև մեր ընկերությունների կարիքները։ Նրանք, ովքեր ուզում են մասնակցել ցուցահանդեսին, խորհուրդ ենք տալիս դիմել մեզ, պատմել, թե որ շուկայում են իրենք գործում և ինչպիսի գործընկերներ են փնտրում, և մենք կփորձենք հրավիրել նրանց», – հավելեց UATE–ի գործադիր տնօրենը։
© Photo : MALKHAROUT / Union of Advanced Technology Enterprises of Armenia (UATE)Սարգիս Կարապետյան
Исполнителный директор Союза предприятий высоких  технологий Армении (UATE) Саркис Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Սարգիս Կարապետյան
«DigiTec»–ում ուզում են ներկայացնել ՏՏ–ի կամ ինժեներիայի ոլորտի ընկերություններին, ինչպես նաև դրանց լուծումներից օգտվող ընկերություններին (բժշկական, արդյունաբերական և այլ ոլորտի ձեռնարկություններ)։
«Կառավարությունը խթանում է բիզնես գործընթացների թվայնացումը, ընկերություններն էլ սկսում են ակտիվ օգտվել նման լուծումներից։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանի շուկայում նման լուծումների ինչպես միջազգային, այնպես էլ տեղական մատակարարներ կան», – հավելեց Կարապետյանը։
Բացի այդ, ցուցահանդեսին ուզում են հրավիրել ոլորտի ամենահեղինակավոր համաշխարհային պարբերականներին (Forbes, TechCrunch, The Verge և այլն)։
WCIT-ն հաջորդ տարի կրկին կանցկացվի Երևանում
Իսկ ցուցահանդեսն ուզում են անցկացնել նոր վայրում։ Նախորդ տարիներին այն անցկացվել է Մարզահամերգային համալիրում, այս տարի դիտարկվում է «Մերիդիան» էքսպո–կենտրոնը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, իսկ այցելելու համար անհրաժեշտ կլինի առցանց գրանցվել (այցելությունն անվճար է)` նշելով էլեկտրոնային հասցեն և կազմակերպության անվանումը։
Ինժեներություն` հայկական ձևով. աֆրիկյան մի երկրում ուզում են «Արմաթի» փորձը կիրառել
Լրահոս
0