Ալեն Սիմոնյանն այցելել է Գյումրու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկին

© Photo : Alen SimonyanԱլեն Սիմոնյանն այցելել է Գյումրու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկին
Ալեն Սիմոնյանն այցելել է Գյումրու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկին - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Ալեն Սիմոնյանն այցելել է Գյումրու ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից մեկին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նա ցավակցել է այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել է առավոտյան Գյումրի– Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար»,– գրել է նա։
ԱԺ խոսնակը ցավակցել է զոհերի հարազատներին ու շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
Լրահոս
0