Գարեգին Բ–ն ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

© Sputnik / Asatur YesayantsԳարեգին Բ
Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Գարեգին Բ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոգևորականներն աղոթում են և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցել է այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կաթողիկոսի ցավակցական ուղերձը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հղում ենք մեր ցավակցությունները զոհերի ընտանիքներին ու հարազատներին և հայցում Սուրբ հոգու մխիթարությունը վշտացյալ բոլոր սրտերին։ Աղոթում ենք, որ բարեգութ Աստված երկնային լուսեղեն իր օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների»,– նշված է Գարեգին Բ–ի ցավակցական ուղերձում։

Վեհափառը ապաքինում է մաղթել վիրավորներին և բոլոր տուժածներին:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
Մահացածներից ամենատարիքովը 56 տարեկան է, ամենաերիտասարդը` 18։
Լրահոս
0