https://arm.sputniknews.ru/20230814/hh-despann-u-rd-pvokhartgvortsnakharary-qnnarkel-en-lachini-mijancqum-tirvogh-iravitshaky-64419592.html
ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանն ու Միխայիլ Գալուզինն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին։ 14.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-14T15:35+0400
2023-08-14T15:35+0400
2023-08-14T15:36+0400
վաղարշակ հարությունյան
միխայիլ գալուզին
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44183435_0:33:1280:753_1920x0_80_0_0_0ff355a5586f569be59def412cb9fd58.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության առաջմղումը և տնտեսական կապերի ամրապնդումը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/19/44183435_143:0:1280:853_1920x0_80_0_0_fc5252e2625b724791e82c50d3f8e1cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, միխայիլ գալուզին, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ
վաղարշակ հարությունյան, միխայիլ գալուզին, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ
ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը
15:35 14.08.2023 (Թարմացված է: 15:36 14.08.2023) Վաղարշակ Հարությունյանն ու Միխայիլ Գալուզինն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր քննարկել են Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը հայտնել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` բոլոր մակարդակներում քաղաքական երկխոսության առաջմղումը և տնտեսական կապերի ամրապնդումը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։