00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հույս ունենք` վտանգավոր իրավիճակներ չենք տեսնի. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

© SputnikԿապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը
Բաժանորդագրվել
Իրանը վերահաստատում է իր` բազմիցս հայտնած դիրքորոշումը` տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի ընդունելու։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայաստանի վերաբերյալ Իրանի քաղաքական դիրքորոշումը բոլոր երկրներն են ըմբռնել, և դա հենց իրենց խոսքում է լսելի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Նա կրկնեց Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը` Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում չի ընդունի տարածաշրջանում սահմանների, քարտեզների փոփոխություններ, ու սա ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վերջին շրջանում Սյունիքն աշխարհի տարբեր խոշոր դերակատարների է սկսել հետաքրքրել, իրանցի դիվանագետը նշեց` ողջունում է բոլոր այն երկրներին, որոնք Սյունիք են գալիս` ի շահ Հայաստանի աշխատելու։ Շեշտում է` Սյունիքը շատ կարևոր մարզ է` ստրատեգիական նշանակություն ունեցող։
«Մենք ոչ մի երկրի հետ ոչ մի տեղ չենք մրցակցում։ Մենք բարի գալուստ ենք ասում նրանց, ովքեր գալիս են այստեղ ու աշխատում Հայաստանի շահերի համար։ Ինչ վերաբերում է Իրանի հյուպատոսությանը, ապա ես կարծում եմ` այն պետք է ավելի շուտ բացած լինեինք։ Հենց բացել ենք այս հյուպատոսությունը, մեր հարաբերությունները հայ պատասխանատուների հետ ավելի են սերտացել, մենք մշտական շփման մեջ ենք։ Պատկերացրեք` եթե հյուպատոսությունը 20 տարի առաջ լիներ, մեր հարաբերություններն էլ ավելի սերտ կլինեին»,– ասաց հյուպատոս Վարամինը։
Հայ–իրանական հարաբերություններն այսօր շատ բարձր մակարդակի են, տարբեր պատվիրակությունների փոխայցելություններ են արվում և այլն։ Հյուպատոսը նկատում է` Իրանը բազմաթիվ երկրների հետ 100-200 տարվա հարաբերություններ ունի, մինչդեռ Հայաստանի հետ բարեկամությունը դեպի հազարամյակների խորքն է գնում։
Արդյոք հյուպատոսությունը Սյունիքում` հայ–ադրբեջանական սահմանին գրանցվող ագրեսիայի դեպքերի մասին հաշվետվություններ կամ փաստեր պաշտոնական Թեհրանին փոխանցու՞մ է։ Պարոն Վարամինի խոսքով` հյուպատոսության բացումից հետո շատ լուրջ ագրեսիաներ իրենք չենք տեսել։
«Հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները դրական արդյունքներ կունենան, որովհետև բոլոր երկրները հավասար խաղաղություն են ուզում։ Հույս ունեմ, որ չենք տեսնի նյութական և մարդկային կորուստներ կամ վտանգավոր իրավիճակներ»,– հավելեց դիվանագետը։
Հիշեցնենք` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունն էր։ Հենց բացման օրը գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որևէ փոփոխություն։ Իրանցի դիվանագետը հույս էր հայտնել, որ տարածաշրջանի որևէ երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս ռազմական գործողություններ իրականացնել։
Հայ-իրանական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգվել է. ծավալները կավելանան
Լրահոս
0