00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` ԼՂ–ում հումանիտար աղետը կանխելու համար

© Photo : UN Photo/Loey FelipeՄհեր Մարգարյանը ՄԱԿ-ում
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը համոզված է` միջազգային հանրությունը պետք է միջամտի, որպեսզի զանգվածային վայրագությունները կանխվեն։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի կանխելու համար հումանիտար աղետը ԼՂ–ում։ Այս մասին BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Հարցազրույցը նա հրապարակել է իր Twitter-յան էջում։
Նա հիշեցրել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունը արգելափակված է սահմանին, ու միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները։
«Ամենահարմարը կլինի բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»,– ասել է նա հարցազրույցում։
Մհեր Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, քանի որ սնունդ ու դեղորայքը չի հերիքում, այնպես որ միջազգային հանրության միջամտությունը խիստ անհրաժեշտություն է։
«Դա անհրաժեշտ է զանգվածային վայրագությունները կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց հրապարակեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի (Բերձոր) միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել:
«Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն արեց՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը և վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մեկ ամիս առաջ մենք նաև կոնկրետ խնդրանքով դիմել ենք Անվտանգության խորհրդին՝ հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել»,– ասել է Մհեր Մարգարյանը։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0