Ողբերգական ավտովթարի վիրավորների հետ քննչական գործողություններ կատարել չի հաջողվել. ՀՀ ՔԿ

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնել է, որ այս պահին միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
«Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ`առողջական վիճակով պայմանավորված»,– գրել է նա։
Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Նշենք, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
11 մարդու կյանք խլած վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
0