00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի համար

© Photo : ՀՀ Քննչական կոմիտեԳյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարը
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարը - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2023
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարը
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահի խոսքով` տուրիստական գործակալությունների վարորդների հմտությունների մասին խոսելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ վիճակում են եղել ճանապարհային ենթակառուցվածքները։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի համար պետք է պատասխանատվություն կրեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի նախագահ Տիգրան Քեյանը` անդրադառնալով Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հնարավոր պատճառներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
«Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարը հերթական անգամ արդիական դարձրեց ճանապարհաշինության և կահավորման նորմերի պահպանման հարցը։ Այստեղ կարևոր է, թե իրենց աշխատանքին որքան պատասխանատու կերպով են մոտենում պետական պաշտոնյաներն ու տեղական ինքնակառավարման մարմինները»,– ասաց Քեյանը։
Նրա խոսքով` ճանապարհային երթևեկության նորմերին պետք է հետևեն ոչ միայն վարորդները, այլև պետական կառույցները, ճանապարհների վերանորոգման համար պատասխանատու անձինք։
«Այդ ճանապարհահատվածի անվտանգ և բարվոք լինելու շուրջ սկսել ենք խոսել դեռ 2 տարի առաջ։ Ասել ենք, որ այդ հատվածներում բացակայում է նորմալ կահավորումը, լուսավորությունը, ճանապարհային նշանները ճիշտ չեն տեղադրված և այլն։ Շատ ենք խոսել, բայց ամեն անգամ հարցը աչքաթող է արվում։ Խնդրին կրկին անդրադառնում են, երբ հերթական ողբերգական դեպքն է գրանցվում»,– ասաց Քեյանը։
Նրա կարծիքով` երկրորդային է այն հարցը, թե տուրիստական ընկերությունների վարորդները երթևեկության մեջ ինչպես պետք է իրենց դրսևորեն, բեռնատարների վարորդներն ինչպես պետք է երթևեկեն։
«Վթարի նկարները նայելիս կարելի է եզրակացնել, որ առնվազն այդ հատվածում վարորդները գերազանցել են արագությունը, որովհետև այդտեղ կարծես թե դրված չի եղել ճանապարհային նշան, որը կզգուշացներ, որ այդ հատվածում ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ Այդ առումով, կարծում եմ, արագությունը սահմանափակող նշան պետք է լիներ»,– նշեց փորձագետը և հավելեց, որ դեռ պետք է քննություն տարվի և պարզվի, թե ինչն է եղել իրական պատճառը։
Նա վստահեցրեց` և՛ ՀՀ մարզերում, և՛ Երևան քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնող ընկերություններից գրեթե բոլորն անվտանգության տարրական կանոնները չեն պահպանում։ Քեյանն ընդգծեց, որ այդ ընկերությունները պետք է համապատասխան կահավորմամբ սահմանազատեն շինաշխատանքների հատվածը, մինչ այդ` մոտ 1 կմ–ից սկսած, ժամանակավոր ճանապարհային նշաններ տեղադրեն։ Այդպիսով վարորդը նախապես կտեղեկանա, որ շուտով երթևեկության արագությունը 60 կմ/ժ–ից կդառնա 40 կմ/ժ, իսկ հետո` 30 կմ/ժ։ Այդ ժամանակավոր նշանների մոտ էլ պետք է գիշերային ժամերի համար լուսավորություն լինի։
Գյումրի–Լանջիկ հատվածում, որտեղ որոշակի մաս միակողմանի է, պետք է մեջտեղի հատվածը պլաստիկ պատնեշներով սահմանազատվի, որպեսզի վարորդները գիշերային ժամերին ավելի լավ կարողանան կողմնորոշվել։ Քեյանը համոզված է, որ այդ պարզ միջոցը շատ առումներով թույլ կտա նվազեցնել վթարների հավանականությունը։
Խոսելով վարորդի հոգնածության կամ քնած լինելու հնարավոր վարկածի մասին՝ փորձագետը շեշտեց, որ նման ենթադրություն անելու համար քիչ հիմքեր կան։ Վարորդի վիճակի գործոնը կարելի էր քննարկել, եթե նա զբոսաշրջիկներին տեղափոխեր Արևմտյան Հայաստան, սակայն թուրքական կողմը նման դեպքերում թույլ չի տալիս ՀՀ քաղաքացիներին իրենց տարածքում մեքենաներ վարել, զբոսաշրջիկներին տանում են տեղի վարորդները։ Նա ընդգծեց` լուրջ հիմքեր կան կարծելու, որ «Volkswagen» միկրոավտոբուսի վարորդը, ամենայն հավանականությամբ, ղեկին նստել է արդեն Վրաստանում կամ էլ վրաց-հայկական սահմանից։
Քեյանը նաև ուշադրություն հրավիրեց վթարների հետագա հետևանքների մասին տեղեկատվության բացակայության վրա` հիշեցնելով այդ նույն հատվածում 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքը և շեշտելով, որ հանրությունն այդպես է չճանաչեց իրական մեղավորներին։
Հիշեցնենք` 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ, ուղևորատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել էին ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևորները, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական հաստատություններ:
Լրահոս
0