00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր բարեկամությունը թևակոխել է նոր փուլ». Փաշինյանն ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

© Photo / official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին
Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահն ու վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել Հնդկաստանի ղեկավարներին։ Փաշինյանը Հայաստան է հրավիրել Նարենդրա Մոդիին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր փուլ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Անկախության օրվա առթիվ Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին ուղղված շնորհավորական ուղերձում։
«Մեր վերջին հանդիպման ժամանակ հանձնառություն ստանձնեցինք լավագույնս իրացնելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը, և այժմ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թևակոխել է որակապես նոր փուլ, ինչի վկայությունն է մեր երկրների միջև երկկողմ օրակարգի և երկխոսության ակտիվացումը»,–ընդգծել է վարչապետը:
Նրա խոսքով` Հայաստանը կարևորում է ժողովրդավարական արժեքների կրող Հնդկաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ և սատարում միջազգային ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Հնդկաստանի ջանքերին:
Փաշինյանը նաև նշել է, որ երկու երկրների ժողովրդի ավանդական բարեկամական կապերի և փոխադարձ հարգանքի հիմքում ընկած է ինքնիշխան և ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքը, որի համար դարեր շարունակ պայքարել է հնդիկ ժողովուրդը։
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի, ինչին էապես կնպաստեն կողմերի միջև բարձրաստիճան փոխայցելությունները: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու իմ հրավերը»,–ասել է ՀՀ վարչապետը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուին` նշելով, որ դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության և համընդհանուր արժեքների վրա:
ՀՀ նախագահն արձանագրել է, որ տարածաշրջանային և երկուստեք կարևորություն ունեցող հարցերում Հայաստանի և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի և ավանդական բարեկամության ամրապնդմանը:
Լրահոս
0