https://armeniasputnik.am/20230815/ararat-mirzvojany-meknum-e-amn-na-masnakcelu-e-arcakhi-harcvov-hratap-nistin-64438124.html
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ. նա մասնակցելու է Արցախի հարցով հրատապ նիստին
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ. նա մասնակցելու է Արցախի հարցով հրատապ նիստին
ՄԱԿ–ի ԱԽ–ն նիստ է գումարելու Հայաստանի պահանջով։ 15.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-15T09:20+0400
2023-08-15T09:20+0400
2023-08-15T09:25+0400
արարատ միրզոյան
ամն
լեռնային ղարաբաղ
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/13/58397441_0:0:2500:1407_1920x0_80_0_0_719d197dd6d76c6b927ab5202febd1fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Նշենք, որ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ամն
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/13/58397441_277:0:2500:1667_1920x0_80_0_0_c1490211f8c8c4a03a5896be95356842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արարատ միրզոյան, ամն, լեռնային ղարաբաղ, նիստ
արարատ միրզոյան, ամն, լեռնային ղարաբաղ, նիստ
Արարատ Միրզոյանը մեկնում է ԱՄՆ. նա մասնակցելու է Արցախի հարցով հրատապ նիստին
09:20 15.08.2023 (Թարմացված է: 09:25 15.08.2023) ՄԱԿ–ի ԱԽ–ն նիստ է գումարելու Հայաստանի պահանջով։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախարարը մասնակցելու է Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին»,– գրել է նա
ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Այսօր հայտնի դարձավ, որ
Հայաստանի հարցմամբ նիստը կկայանա օգոստոսի 16-ին՝ ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։