Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
31-ամյա քաղաքացու դին վերելակի հորանից դուրս են բերել փրկարարները։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 12:56-ին տեղեկություն է ստացել, որ Գյուրջյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում քաղաքացին ինքնասպանություն է գործել, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Վ․ Մ․-ի (ծնված 1992 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Արմավիրի գյուղերից մեկում 47-ամյա տղամարդուն գտել են ջերմատան տանիքից կախված վիճակում
Լրահոս
0