00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում բարձրահարկ շենքերի կառուցապատողները բողոքում են քաղաքապետարանի հաստատած հարկից

© Sputnik / Aram NersesyanՆորակառույց
Նորակառույց - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2023
Նորակառույց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հունիսի վերջին Երևանի ավագանին սահմանեց նորակառույցներից գանձվող վճարումների չափը։ Այս գումարով քաղաքի իշխանությունները ցանկանում են նոր թաղամասերում մանկապարտեզներ կառուցել, այգիներ հիմնել և հանրային տրանսպորտի երթուղիներ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցողների համար վերջերս ընդունված մուծումը ոչնչով հիմնավորված չէ։ Այս մասին հայտարարեց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը պրոֆիլային քննարկման ժամանակ։ Այն կազմակերպել էր ասոցիացիան, քննարկմանը մասնակցում էին շինարարական բիզնեսի, Երևանի քաղաքապետարանի և արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Հունիսի 28-ին Երևանի ավագանին կառուցապատողների համար վճար է սահմանել շինարարության ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու համար (այս փաստաթղթում մանրամասն արձանագրվում է, թե ինչպես է նոր շենքը տեղավորվելու քաղաքային միջավայրում): Վճարը գանձվում է 3 հազար քմ-ից մեծ մակերեսով նախագծերից և կազմում է 4 միլիոն դրամ յուրաքանչյուր, այդ թվում՝ ոչ ամբողջական 3 հազար քառակուսի մետրի համար: Օրինակ, եթե բնակելի համալիրի մակերեսը կկազմի 3 հազար քմ, ապա տուրքը կկազմի 4 մլն դրամ, իսկ եթե 4 հազար քմ, ապա արդեն 8 մլն դրամ։
Բազային տուրքը կբազմապատկվի գործակիցներով՝ կախված նրանից, թե Երևանի որ գոտիում է կառուցվելու շենքը․ 1-3 գոտիներում (փոքր կենտրոն և հարակից տարածքներ) այն կբազմապատկվի 4-ով, 4-7 գոտիներում՝ 3-ով, իսկ 8-12 գոտիներում (ծայրամասերում) չի բազմապատկվի:
Քաղաքապետարանի գնահատականներով՝ այդ տուրքից նախատեսվում է ստանալ տարեկան 2,5-3 մլրդ դրամ կամ բյուջեի եկամտային մասի մոտ 2-3 տոկոսը։
Քննարկման ժամանակ Գրիգորյանը հայտարարեց՝ անհասկանալի է, թե ինչի համար է գանձվում այդ գումարը։ Նախ, ՃՀԱ կազմելը չի կարող այդքան արժենալ, և երկրորդ, դրա արժեքը չի կարող կախված լինել նրանից, թե նախագիծը որտեղ է կազմվում՝ քաղաքի կենտրոնում, թե ծայրամասում:
Երևանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը, որը հրավիրված էր նիստին, պարզաբանեց, որ միջոցները գանձվում են նորակառույց շենքերի շուրջ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու համար՝ դրանց սուր պակաս է զգացվում: Հետևաբար, կենտրոնում գտնվող շենքերի համար վճարումն ավելի բարձր է (քանի որ այնտեղ նման ենթակառուցվածքների ստեղծումն ավելի թանկ է նստում):
«Մասնավորապես, ըստ քաղաքային պլանավորման նորմերի, 1000 մարդու համար անհրաժեշտ է 180 տեղանոց մանկապարտեզ, անհրաժեշտ են որոշակի տարածքով կանաչ գոտիներ, հանրային տրանսպորտի նոր երթուղիներ։ Կարծում ենք՝ արդարացի կլինի, եթե դրա համար ինչ-որ գումար հատկացնի ոչ միայն քաղաքապետարանը, այլև կառուցապատողները»,-հայտարարեց փոխքաղաքապետը։
Փաստաբան Էմիլ Ամիրխանյանը նշեց, որ, անվանումից դատելով, վճարը պետք է վերցնեն ՃՀԱ փաստաթղթերը կազմելու համար, այնինչ ստացվում է, որ այն վերցնում են կապիտալ շինարարության համար:
«Այդ դեպքում անունը դրեք բարեկարգման հարկ։ Նման հարկեր գոյություն ունեն ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում, և մարդիկ հասկանում են, թե կոնկրետ ինչի համար են վճարում», -հավելեց «Միկշին» ընկերության ղեկավար Տիգրան Հարությունյանը։
Իսկ ինչ վերաբերում է հարկերին, ապա նոր շինարարությունից հարկեր առանց այդ էլ բավական վճարում են, քանի որ անշարժ գույքի հարկն ամեն տարի աճում է և մինչև 2026 թվականը կկրկնապատկվի։
«Եթե ըստ էության հարցեր չկան, և խնդիրը միայն անվանումն է, ապա կարող ենք ավելի մանրամասն քննարկել։ Իսկ եթե վստահության հարց է առաջանում, թե քաղաքապետարանն ընդհանրապես ինչպես է ծախսում միջոցները և ինչպես է ծախսելու այդ մուտքերը, ապա այդպիսի կշտամբանքը հազիվ թե հիմնավորված լինի, քանի որ Երևանի բյուջեն առավելագույնս թափանցիկ է»,-ի պատասխան նշեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։
Կառուցապատողներին նման բացատրությունը չի բավարարել, նրանք դիմել են Արդարադատության նախարարություն՝ վիճարկելով այդ վճարման հիմնավորվածությունը։ Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունից բովանդակային պատասխան դեռ չեն ստացել։ Բացի արդարադատության նախարարությունից, ասոցիացիան դիմել է նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանին և ավագանու դեռևս գործող խմբակցություններին («Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լույս»)՝ նոր վճարումը վերանայելու կամ կրկին քննարկելու խնդրանքով:
Լրահոս
0